Վիտամին D- -ի պակասը 32 տոկոսով բարձրացնում է էրեկտիվ դիսֆունկցիայի հավանականությունը: Իսկ այդ վիտամինի ամենօրյա գործածումը կարող է օգնել իմպոտենցիայի դեմ պայքարին: Այս մասին հայտնում են ԱՄՆ Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով, վիտամին D-ի պակասը ռիսկի գործոն է համարվում ոչ միայն պոտենցիային վերաբերող խնդիրների, այլեւ մի շարք այլ խնդիրների համար՝ շաքարախտից ու զարկերակային բարձր ճնշումից սկսած մինչեւ սրտի հիվանդություններ:

Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել են Ամերիկյան սրտաբանական ասոցացիայի ամենամյա ժողովում: Իրենց ելույթի ժամանակ նրանք ցույց են տվել իմպոտենցիայի լայն տարածումը այն տղամարդկանց շրջանում, որոնք վիտամին D-ի պակաս ունեն: Չնայած, այս խնդիրը հեշտ է լուծել կենսակերպի հասարակ փոփոխությունների օգնությամբ: Խոսքը ֆիզիկական ծանրաբեռնվածությունների, առողջ սննդի, վիտամինային հավելումների ու չափավոր տեւողության արեւային լոգանքների մասին է:

Վիտամին D-ի մակարդակի ստուգումն էլ իր հերթին կարող է էրեկտիվ դիսֆունկցիայի կանխարգելման արժեքավոր գործիք լինել, վստահ են գիտնականները: Ինչպես վիտամին Դ-ի պակասը, այդպես էլ էրեկտիվ դիսֆունկցիան տղամարդու առողջության սրտանոթային բարձր ռիսկերի ցուցիչներ են, դրա համար էլ ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տալիս այն համակարգային ազդեցությունը, որը վիտամին D-ն ունենում է օրգանիզմի բոլոր՝ այդ թվում սրտի ու սեռական օրգանների անոթների վրա: