Ռաֆինացված ածխածինների մեծ քանակություն պարունակող սնունդը խթանում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են սովորույթների ձեռք բերման համար: Դա անուղղակիորեն ապացուցում է սննդային կախվածության մասին տեսությունը, պնդում են Մասաչուսեցի մանկական հիվանդանոցի հետազոտողները: 

Առաջին անգամը չէ, որ գիտության ներկայացուցիչները սննդի մեջ պարզ ածխածինների առկայությունը կապում են մարմնի հավելյալ քաշի հետ:  Այս մասնագետները նաեւ ընդգծել են, որ հենց հագեցած ածխածիններ պարունակող մթերքի սահմանափակումն է լավագույն վերահսկողություն ապահովում քաղցի զգացման եւ օգտագործվող սննդի քանակի նկատմամբ, իսկ դա ավելորդ քաշից ու գիրությունից ամենաարդյունավետ պաշտպանությունն է: 

Խնդիրն այն է, որ գործնականում չափազանց բարդ է նման սահմանափակման հասնելը, որովհետեւ ածխածնային մթերքն առանձնահատուկ կեպով է ազդում ուղեղի ակտիվության վրա` սովորույթ առաջացնելով: 

 Գիտնականների խոսքով, նման կախվածություն հատկապես արագ է ձեւավորվում այն մարդկանց մոտ, որոնք ռիսկի խմբի են պատկանում` տառապում են ճարպակալումից կամ էլ ուղղակի գեր են:

 Ռաֆինացված ածխածիններով հարուստ սննդի ազդեցությունը գիտնականները կապում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումների հետ, որոնք օրգանիզմում տեղի են ունենում դրա օգտագործումից հետո: Դա մի գործընթաց է, երբ շաքարը կտրուկ բարձրանում է, հետո ընկնում, դա տեղի է ունենում չորս ժամվա ընթացքում, որը ձեւավորում է սննդային պահվածքը սննդի հաջորդ ընդունման ժամանակ: