Շոկոլադում մեծ քանակությամբ վտանգավոր նյութեր կան, որոնք օրգանիզմի վրա այնպես են ազդում, ինչպես մարիխուանան, պարզել են ամերիկացի գիտնականները:
Շոկոլադի հիմնական բաղադրիչը կակաոն է, որում վանդանամիդ է պարունակվում: Այդ միկրոտարրը նման է կաննաբինոիդի:
Հետազոտությունների համաձայն, վանդանամիդը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ուղեղի գործունեության վրա եւ կախվածություն առաջացնել: Այսպես, եթե երկար ժամանակ շոկոլադ չօգտագործեք, ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են սովորույթների առաջացման համար, ազդակներ են ուղարկում, ինչից հետո մի կտոր այդ քաղցրեղենից ուտելու սուր ցանկություն է առաջանում:
Սակայն, ինչպես նշում են գիտնականները, կակաոյի փոշին եւ շոկոլադը առողջության համար վտանգ են ներկայացնում միայն եթե չափից մեծ քանակությամբ եք օգտագործում դա:
Ընդ որում, դրա վտանգը հիմնականում ալերգիկ հակազդեցությունների եւ ոչ ռացիոնալ սննդի այլ հետեւանքների առաջացումն է, ոչ թե թմրանյութային կախվածության: Հարցն այն է, որ պիտի միանգամից 30 կգ շոկոլադ ուտեք, որպեսզի նույն զգացողությունն ունենաք, ինչ մարիխուանայի 1 չափաբաժնից:






