Շաբաթական 2.5 ժամ ինտենսիվ ֆիզիկական վարժությունները կարող են պաշտպանել մրսածությունից ու գրիպից: Այս մասին հայտնում են Լոնդոնի հիգիենայի ու արեւադարձային բժշկության դպրոցի հետազոտողները:
Հետազոտության ընթացքում, որին 4800 մարդ էր մասնակցել, մարդիկ շաբաթական 5 ական ժամ ինտենսիվ ֆիզիկական վարժություններ են արել ( վազել,հեծանիվ վարել, սպրոտի մրցութային տեսակներով զբաղվել): Պարզվել է, որ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ՝ օրինակ քայլելը գրիպի կանխարգելման հարցում պաշտպանական էֆեկտ չեն ունենում, իսկ ահա սպորտային պարապմունքները թույլ են տալիս կանխել 1000 մարդու հաշվարկով 100 դեպքը:
Բացի դրանից հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին տարիների համեմատ այս տարի գրիպով հիվանդացության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել: Գրիպի այս սեզոնին հիվանդության ախտանշանները դրսեւորվել են 4.7 տոկոսի մոտ, իսկ անցած տարի գրիպով հիվանդացել է հետազոտության մասնակիցների 6 տոկոսը:
Գրիպի կանխարգելման մյուս միջոցներից են հատուկ պատվաստումների անցկացումը, ճիշտ ընտրված սնունդը ՝ վիտամին C-ի մեծ քանակությամբ, իմունիտետի ամրապնդումը՝ կոփվելու ու հատուկ սննդային հավելումների օգնությամբ, նաեւ համաճարակների ամենամեծ բռնկումների ժամանակաշրջանում մարդաշատ վայրերում (կինոթատրոններում, ռեստորաններում) գտնվելու ժամանակը սահմանափակելը: Արդյունավետ է համարվում նաեւ հատուկ դիմակ հագնելը, որը թույլ չի տա, որ գրիպի վիրուսը տարածվի օդակաթիլային ճանապարհով:
[11:08:12] Agni: ok
Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հերթական անգամ այցելեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն` իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Շինարարների և կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքով: Այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ սարքավորումների վերջնական մոնտաժային աշխատանքները: Նախարարը ծանոթացավ իրադրության վերահսկման ավտոմատացված, սառեցման, օդափոխության, կեղտաջրերի մաքրման համակարգերի և ժամանակակից այլ սարքավորումների տեղադրման գործընթացին:
Արմեն Մուրադյանը շինարարների հետ քննարկեց նաև Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքը, որոնց իրականացման ժամկետները կախված են եղանակային պայմաններից: Նախարարը հանձնարարեց հետևել աշխատանքների պատշաճ որակի և ժամկետների ապահովմանը:
Նշենք, որ այս տարվա մարտին կենտրոնում տեղադրվել էր բելգիական IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանի բնակչությանը հասանելի կդառնա գերժամանակակից «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը: Ընթացքի մեջ է նաև 2-րդ փուլի` Ճառագայթային բուժման մասնաշենքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Ներկայումս աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային բուժումը համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկոսին: Ճառագայթային բուժման կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով:






