Սոլկի ինստիտուտի ամերիկացի հետազոտողները կարողացել են լաբորատոր պայմաններում մաշկի բջիջներից այնպիսի բջիջներ աճեցնել, որոնք ի վիճակի են սերոտոնին արտազատել` հորմոն, որը պատասխանատու է մարդու տրամադրության համար եւ նրան երջանիկ է դարձնում: 

Հետաքրքիր է, որ գիտնականները սերոտոնին արտադրող նեյրոնները ստացել են մարդու մաշկից. հետազոտողներն իրենց աշխատանքում դիտավորյալ ցողունային բջիջներ չեն օգտագործել: Կիրառել են նեյրոնների անջատման մեթոդիկան: Հենց այդ բջիջներն են սերոտոնին արտազատում: Աղբյուրը ստանալուց առաջ, ստիպված են եղել ուսումնասիրել նեյրոնների գենոմը եւ փորձարկման միայն այդ հատվածից հետո են հայտնաբերվել այն սպիտակուցները, որոնք պատասխանատու են նյարդային բջիջների զարգացման համար: Նշանակալի է նաեւ, որ սերոտոնինի  արտադրության համար  պատասխանատու են NKX2.2, LMX1B, FEV, ASCL1, GATA2 եւ NGN2 սպիտակուցները:

Մասնագետները պաշտոնապես հայտնել են, որ այս ոլորտում հետազոտությունները շարունակվելու են, իսկ փորձարկումների արդյունքները հնարավորություն կտան մի շարք խնդիրների դեմ պայքարի նոր մեթոդներ ստեղծել` այն խնդիրների, որոնց պատճառը սերոտոնինի սուր անբավարարությունն է: Խոսքն այնպիսի խանգարումների մասին է, ինչպիսին են դեպրեսիաները, շիզոֆրենիան, աուտիզմը եւ այլն: