Կանադայի University of Manitoba համալսարանի գիտնականները ստեղծել են մի հազվագյուտ գերզգայուն սենսոր, որն ունակ է գրանցել մարդու մարմնի շարժումները ու նույնիսկ շնչառության հաճախությունը: Այն պատրաստվել է սովորական ծամոնից ու ածխաջրածնային նանոխողովակներից, որոնք ապահովում են սենսորի զգայունությունը:

Ծամոնային հիմքի շնորհիվ նոր սենսորը շատ ճկուն է ու կայուն՝ տարատեսակ դեֆորմացիաների նկատմամբ: Ժամանակակից կենսասենսորների մեծ մասը, որոնց օգնությամբ հնարավոր է հաշվել սրտի կրճատումների հաճախությունը, կատարած քայլերի քանակն ու արագ ու դանդաղ քնի փուլերը, մետաղից են պատրաստված: Բազմաթիվ ճկումներից ու ոլորումներից հետո նման սենսորը անպիտան է դառնում: Իսկ Մաքկոլմ Քսինգի ու նրա գործընկներների նոր մշակումը նման թերություն չունի, այդ սենսորը նույնիսկ 530 տոկոսով ձգելուց հետո է ունակ պահպանել իր հատկությունները:

Ինչպես բացատրել են գիտնականները, նոր սարքը կարելի է օգտագործել շարժումները գրանցելու ՝ (այն կարելի է ամրացնել մարմնի ցանկացած մասին եւ ամենայն հավանականությամբ այն հիմք կդառնա մարզիկների համար նոր սարքեր ստեղծելու համար) նաեւ շնչառության հաճախությունը հաշվելու համար:

Այս մշակման մասին պատմում է Applied Materials & Interfaces ամսագիրը, որը թողարկում է American Chemical Society միությունը: