Մարդկանց մոտ 20 տոկոսը տառապում է այսպես կոչված սննդային կախվածությունից, ընդ որում ճարպակալումից տառապող մարդկանց մոտ նման կախվածությունն ավելի հաճախ է հանդիպում, քան նորմալ քաշով մարդկանց մոտ: Ինչպես բացատրում են մասնագետները, սննդային կախվածությունը շատ նման է թմրանյութային կախվածությանը. թմրամոլների նման, սննդային կախվածությամբ մարդիկ էլ չեն կարողանում դիմադրել այս կամ այն մթերքի տեսքին: 

Հետաքրքիր է, որ ոչ բոլոր մթերքներն են կախվածություն առաջացնում: Ինչպես պարզել են Միչիգանի համալսարանի հետազոտողները` հետազոտություն անցկացնելով սննդային կախվածություն ունեցող 518 մարդու շրջանում, որոշ մթերքներ բոլորովին կախվածություն չեն առաջացնում, իսկ ուրիշները, ընդհակառակը, մարդկանց վրա թմրանյութի նման են ազդում:  

Գնահատելու համար, թե որչափ ուժեղ կախվածություն են առաջացնում այս կամ այն մթերքները, մասնագետներն օգտագործել են  Yale Food Addiction Scale (YFAS)-ի սանդղակը: Հետազոտության բոլոր մասնակիցներին 35 մթերքից կազմված ցուցակ են տվել` թարմ եւ վերամշակված մթերքի, եւ նրանց խնդրել են գնահատել դրանց կախվածություն առաջացնելու կարողությունը  1-ից (բոլորովին կախվածություն չառաջացնող մթերք) մինչեւ 7 միավոր (ծայրաստիճան կախվածություն առաջացնող):

Հետաքրքիր է, որ պարզվել է` կախվածություն առաջացնող են վերամշակված մթերքները, որոնք շատ շաքար եւ/կամ ճարպ են պարունակում:

Ահա այն 18 մթերքի ցուցակը, որոնք ուժեղ կախվածություն են առաջացնում.  

1. Պիցցա (4.01)

2. Շոկոլադ (3.73)

3. Չիփսեր (3.73)

4. Թխվածքաբլիթ (3.71)

5. Պաղպաղակ (3.68)

6. Ֆրի կարտոֆիլ (3.60)

7. Չիզբուրգերներ (3.51)

8. Սոդայավորված ըմպելիք (եւ ոչ դիետիկ) (3.29)

9. Տորթ (3.26)

10. Պանիր (3.22)

11. Խոզապուխտ (3.03)

12. Տապակած ճուտ (2.97)

13. Ռոլլեր (սովորական) (2.73)

14. Ադի-բուդի (յուղով) (2.64)

15. Չոր նախաճաշ  (2.59)

16. Ձգվող կոնֆետներ (2.57)

17. Սթեյք (2.54)

18. Կեքսեր (2.50)