Ռեհանը ամենաճանաչելի բույսերից է` կանաչ կամ մանուշակագույն տերեւներով եւ առանձնահատուկ հոտով: Դուք գիտեի՞ք, որ ռեհանը շատ օգտակար է առողջության համար: Քլիվլենդի կլինիկայից բժիշկ Քրիստին Քըրքպատրիկը բացատրել է, որ ռեհանը պիտի անպայման ներառվի մեր ամենօրյա սննդի մեջ:
• Ռեհանը հարուստ է կալցիումով, կալիումով եւ երկաթով:
• Մի թեյի գդալ ռեհանում պարունակվում է К վիտամինի օրական նորմայի 85 տոկոսը:
• Ռեհանը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների զարգացումը:
Հետաքրքիր է, որ ռեհան աճեցնելը շատ հեշտ է. կարող եք առանց որեւէ խնդրի դրանից աճեցնել ձեր բանջարանոցում: Քաղցր ռեհանը կզարդարի իտալական կերակրատեսակները (այն կարելի է ավելացնել պիցցային կամ պեստոյին), իսկ այսպես կոչված կիտրոնային ռեհանը կարելի է օգտագործել աղցաններում եւ ըմպելիքներում:







