Եթե մենք չենք կարող ելույթ ունենալ օլիմպիական սպորտսմենների նման, գոնե կարող ենք սնվել նրանց պես: Դիետոլոգ Պատրիշիա Բաննանը Լոս Անջելեսից Fox News կայքում առաջարկում է փորձել այն, ինչ ուտում են օլիմպիական սպորտսմենները:

1. Շատ ջուր պարունակող մթերքներ և ըմպելիքներ

Սովորաբար մարդիկ շատ հեղուկ են խմում երբ շոգ է, բայց ջրազրկման վտանգը մեծ է նաեւ ձմռան ցրտին: Օլիմպիական սպորտսմեններին, հավանաբար, առաջարկում են օգտագործել ջրով հարուստ մեծ քանակությամբ մրգեր ու բանջարեղեն՝ վարունգ, խաղող, լոլիկ եւ բողկ:

2. Հապալաս

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ բորբոքումները կարող են ցավ առաջացնել եւ դժվարացնել շարժումները:

Հապալասի մեջ պարունակվող հակաօքսիդանտները հակաբորբոքիչ ազդեցություն ունեն, հապալասը մեծ քանակությամբ С վիտամին է պարունակում, որն ամրացնում է իմունային համակարգը:

3. Բուտերբրոդներ եւ  բատոններ

Չմշկորդուհի Քեթրին Ռամին CBS-ին պատմել է, որ սիրում է մրցումներից առաջ գետնանուշի կարագով եւ դոնդողով բուտերբրոդ ուտել: Շատ սպորտսմեններ նախընտրում են այս նախուտեստը, քանի որ սպիտակ հացի ածխաջրերն արագորեն յուրացվում են եւ էներգիա տալիս: Բացի այդ՝ գետնանուշի կարագը սպիտակուց է պարունակում: Բատոնները եւս տարածված են, քանի որ չափսերով փոքր են, դրանք կարելի է հետը վերցնել: Օլիմպիական դահուկորդուհի Գրետե Էլիասսենը միշտ իր մոտ KIND բատոն ունի, քանի որ դրա բաղադրիչները բնական են, ամբողջական մթերէներից: Այն պարունակում է ընկույզ եւ չորացրած մրգեր:

4. Շոկոլադով կաթ

Ջրի եւ այլ ըմպելիքների համեմատ՝ շոկոլադով կաթը պարունակում է սպիտակուցի կրկնակի չափաբաժին, ինչը ածխաջրերի համադրությամբ օգնում է վերականգնել հոգնած մկանները:

5. Նախաճաշ՝ ճաշի փոխարեն

Ձմեռային Օլիմպիադայի սպորտային պաշտոնական դիետոլոգ Ադամ Կորզունը BU Today-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը ժամանակ առ ժամանակ իր սպորտսմենների համար ճաշին պատրաստում է ածխաջրերի մեծ պարունակությամբ նախաճաշեր, օրինակ՝ ֆրանսիական տոստ և բլիթներ: