Հոդացավի դեմ նոր դեղամիջոցը կարող է հիմնված լինել թխկու օշարակում հայտնաբերված մոլեկուլի վրա, որը հակաբորբոքային հատկություններ ունի: Այդ մասին տեղեկացնում են Քվեբեկի գիտականները:
Դեռեւս 2011-ին բացահայտված քվեբեկոլ մոլեկուլը քիմիական ռեակցիաների արդյունք է, որոնք ի հայտ են գալիս թխկու օշարակի պատրաստման գործընթացում: Մոլեկուլը փոխակերպում է թխկու հյութում առկա բնական պոլիֆենոլները: Հաջողությամբ քվեբեկոլ ու նրա ածանցյալներ սինթեզելով` Լավալի համալսարանի գիտնականները գնահատել են ստացված բաղադրիչների հակաբորբոքային հատկությունները:
Դրանից հետո նրանք օգտագործել են in vitro մոդելը, որով որոշվում է բնական մոլեկուլների հակաբորբոքային պոտենցիալը:
«Մենք արյան մակրոֆագներ անունով բջիջներ ենք վերցրել եւ դրանք տեղադրել ենք մանրէային տոքսինների հետ, բացատրում է պրոֆեսոր Դանիել Գրինյեն: Մակրոֆագները սովորաբար արձագանքում են բորբոքային ռեակցիայի հաշվին: Իսկ եթե մշակությունը հակաբորբոքային մոլեկուլներ է պարունակում, այդ ռեակցիան կարգելափակվի»:
Թեստերը ցույց են տվել, որ քվեբեկոլը ճնշում է մակրոֆագների բորբոքային ռեակցիան, իսկ նրա որոշ ածանցյալներ նույնիսկ մոլեկուլից ավելի արդյունավետ են: Նրանցից ամենահզորը, օրինակ, պարզ կառուցվածք ունի եւ այն նույնիսկ ավելի հեշտ է սինթեզել, քան քվեբեկոլը:
Դա ուղի է բացում հակաբորբոքային դեղերի նոր դասերի ստեղծման համար, որոնք ավելի արդյունավետորեն կբուժեն հոդացավը (եւ այլ բորբոքային հիվանդություններ), միաժամանակ ավելի քիչ կողմնակի էֆեկտներ առաջ բերելով:






