Ցինկը անհրաժեշտ է կաթնագեղձերի նորմալ կենսագործունեության ու կաթի արտադրության համար, իսկ դրա պակասը կարող է խնդիրներ առաջացնել կրծքով կերակրելու հարցում: Ավելին՝ ZnT2 սպիտակուցի արտադրության խանգարում առաջացնող մուտացիայի հետեւանքով կրծքի կաթում ցինկի պակաս է սկսվում, ինչը բացառապես կրծքի կաթով սնվող նորածինների մոտ կարող է ցինկի պակասի պատճառ դառնալ: Այս մասին հայտնում են Penn State University –ի հետազոտողները:

Գիտնականները՝ Շեննոն Կելեհերի ղեկավարությամբ, 54 կերակրող մայրերի մասնակցությամբ հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ ZnT2 գենին վերաբերող մուտացիան բավականին տարածված է: Այն բացահայտվել է կրծքի կաթում ցինկի ցածր խտություն ունեցող կանանց 36 տոկոսի մոտ: Իսկ ում մոտ կաթում ցինկի մակարդակը նվազագույն էր, այդ մուտացիան ավելի հաճախ էր հանդիպում՝ դեպքերի 79 տոկոսում: Այն կանանց կաթում, ովքեր այս մուտացիայի կրողներ չեն, ցինկի խտությունը սովորաբար նորմայի սահմաններում էր: Հետաքրքիր է նաեւ այն, որ այն կանանց, մոտ ում կաթում ցինկի պարունակությունը բավարար էր, ZnT2–ի ոչ մի մուտացիա չի հայտնաբերվել:

Չնայած հեղինակները շեշտում են, որ կրծքի կաթում ցինկի ցածր մակարդակը ոչ միշտ է վկայում մուտացիայի առկայության մասին: Սակայն եթե ցինկի պակասի պատճառները ժամանակին հայտնաբերվեն, ապա հնարավոր կլինի կանխել կրծքով կերակրվող երեխաների մոտ լուրջ հիվանդությունների զարգացումը:

Այս հետազոտության մասին հայտնում է Mammary Gland Biology and Neoplasia ամսագիրը: