Ստամոքսի շունտավորումը կարող է նվազեցնել սրտի կաթվածի, երկրորդ տեսակի շաքարախտի, ինչպես նաեւ ճարպակալման հետ կապված շատ այլ հիվանդությունների առաջացման ռիսկը։ Այս մասին հայտնում են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները։
Ինչպես նշել է քոլեջի Բարիատրիկ կենտրոնի մասնագետ Ռեյչել Բաթերհեմը, ստամոքսի շունտավորոմն անվտանգ պրոցեդուրա է, որն օգտակար է ճարպակալման հակում ունեցող առողջ մարդկանց համար եւ որը լիովին փոխում է նրանց կյանքը։ Ավելին՝ այդ պրոցեդուրան առողջապահության պետական ֆոնդերի համար էական գումար կտնտեսի։
Դրա միջոցով ավելորդ քաշից ազատվելու համար վիրահատական միջամտության կարիք ունեցող հիվանդների միայն 1 տոկոսը կենթարկվի վիրահատության։ Գիտնականները կարծում են, որ դա բաց թողած հնարավորություն է ոչ միայն հիվանդների, այլ նաեւ երկրի բյուջեի համար։ Ճարպակալում ունեցող մարդիկ անընդհատ բժշկի են դիմում, եւ նրանց բուժման ծախսերը շատ մեծ են լինում։ Թեպետ ստամոքսի շունտավորումը էժան չէ, սակայն այն մի քանի անգամ կրճատում է հետագայում առողջական ծանր խանգարումների ի հայտ գալու ռիսկը։
Հետազոտությունը հիմնված է այդ մեթոդը կիրառած, ճարպակալում ունեցող ավելի քան 3800 մարդկանց հիվանդությունների պատմությունների վրա։ Նրանց առողջական վիճակը համեմատել են վերահսկիչ խմբի ճարպակալումից տառապող հիվանդների հետ, որոնք վիրահատության չեն ենթարկվել։ Այնուհետեւ գիտնականները հաշվել են, թե ինչ հիվանդություններ են ունեցել առաջին եւ երկրորդ խմբերի մարդիկ, եւ ինչ գումար է անհրաժեշտ պետությանը նրանց բուժման համար։ Ստացված արդյունքները ցույց են տվել, որ ստամոքսի շունտավորումն ավելի արդյունավետ է, քան տնտեսական առումով եւ հիվանդների առողջության համար էլ ավելի օգտակար, քան ավելորդ կիլոգրամները։






