Մեծ Բրիտանիայում սկսվում է մի ծավալուն հետազոտություն, որի նպատակն է պարզել սրտանոթային հիվանդություններով տառապողների համար վիրահատությունների կատարման լավագույն ժամանակը: Հետազոտությանը կմասնակցեն աորտալ ստենոզով 200-300 հիվանդ, իսկ դրա անցկացման համար արդեն ավելի քան մեկ միլիոն ֆունտ է հատկացվել:

Աորտալ ստենոզը մեծահասակների մոտ ամենատարածված սրտի արատներից է, որի դեպքում նեղանում է այն ելքի անցքը, որից արյունը ձախ փորոքից աորտայի մեջ է հայտնվում: Աորտալ ստենոզով տառապողների մոտ բարձր է սրտային անբավակարարության ու հանկարծամահության զարգացման վտանգը: Այդ արատի վտանգը հիմնականում տարեց մարդկանց է սպառնում:

Ժամանակին արված վիրահատությունը կօգնի նվազագույնի հասցնել հիվանդների առողջությանը սպառնացող վտանգը: Սակայն մասնագետներն առայժմ չգիտեն, թե հատկապես երբ է պետք անցկացել այդ վիրահատությունը՝ լավագույն արդյունքները ստանալու համար. բանն այն է, որ եթե վիրահատությունը չափից շուտ ես անում, դա կարող է չարդարացված ռիսկ լինել հիվանդի համար, իսկ եթե չափից ուշ՝ ապա նրա սրտի մկանները կարող են արդեն անդառնալիորեն վնասված լինել:

Մարք Դուերքը եւ Էդինբուրգի համալսարանի նրա գործընկերները ծրագրում են ուսումնասիրել մասնակիցներից յուրաքանչյուրի սրտի աշխատանքը մինչեւ վիրահատությունն ու վիրահատությունից հետո, հասկանալու համար, թե դրա անցկացումը երբ է առավել արդյունավետ ու երբ է նվազագույն վտանգ պարունակում հիվանդի առողջության համար: