Այրոցքի դեմ պայքարի համար նախատեսված պրոտոնային պոմպի ինգիբիտորները կարող են բարձրացնել երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին պատմում են Ջոնս Հոփկինսի համալսարանի հետազոտողները՝ Ադամ Շոնֆելդի ղեկավարությամբ:
Պրոտոնային պոմպի ինգիբիտորները նվազեցնում են ստամոքսի մեջ աղաթթվի արտադրության մակարդակը՝ դրանով իսկ օգնելով պայքարել աղեստամոքսային տրակտի՝ թթվայնությունով պայմանավորված հիվանդությունների դեմ: Այդ դեղամիջոցները սկսել են լայնորեն օգտագործել 1980 ականներին: Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ պրոտոնային պոմպի ինգիբիտորների կանոնավոր ընդունումն մի շարք կողմնակի էֆեկտներ ունի ու բացասաբար է ազդում հիվանդների առողջության վրա: Օրինակ, այդ դեղամիջոցները ավելացնում են սրտի նոպայի զարգացման հավանականությունը:
Վերոնշյալ համալսարանի գիտնականները վերլուծել են գրեթե 260 000 հիվանդների մասին տվյալները ու պարզել, որ պրոտոնային պոմպի ինգիբիտորներ ընդունողների շրջանում երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է: Հետազոտողները շեշտում են, որ իրենց ստացած տվյալները չեն վկայում այն մասին, որ հենց այդ դեղերի ընդունումն է սադրում երիկամների հիվանդությունների զարգացումը՝ դա դեռ պետք է ապացուցել: Սակայն նրանք համարում են, որ եւ՛ բժիշկները, եւ՛ հիվանդները պետք է իմանան հնարավոր վտանգների մասին:






