Կանայք գրիպից ավելի լավ են պաշտպանված, քան տղամարդիկ, պնդում են Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի գիտնականները: Կանանց գաղտնիքը էստրոգենի հորմոնում է, որը հարուցիչին թույլ չի տալիս բջիջներում ակտիվորեն բազմանալ:
Էստրոգենն այնպիսի հորմոն է, որն արտադրվում է կանանց մեծամասնության օրգանիզմում: Սակայն գիտնականները նկատել են, որ նմանատիպ հակահարուցիչային ազդեցություն ունեն նաեւ սինթետիկ էստրոգենները եւ քիմիկատները, որոնք նման են դրանց: Ճիշտ է, պաշտպանական ազդեցություն նրանք ունենում են միայն կանանց վրա, ոչ տղամարդկանց:
Որպեսզի ուսումնասիրենք էստրոգենի ազդեցությունը գրիպի հարուցիչների` կրկնապատկվելու կարողության վրա, գիտնականները, Սաբրա Քլայնի գլխավորությամբ, հավաքել են տղամարդկանց եւ կանանց քթի բջիջները: Այդ բջիջներն առաջին հերթին են վարակվում գրիպի հարուցիչով, այդ պատճառով հետազոտողներն այդ բջիջների մեջ էստրոգեններ են մտցրել (տարբեր` բնականից մինչեւ սինթետիկ) եւ փորձել են դրանք վարակել А գրիպի հարուցիչով:
Գիտնականները նկատել են, որ էստրոգենը եւ ռալոքսիֆենի եւ բիսֆենոլ-Ա-ի սելեկտիվ մոդուլյար ռեցեպտորները կանանց, բայց ոչ տղամարդկանց քթային բջիջներում մոտավորապես 1000 անգամ նվազեցրել են գրիպի հարուցիչի բազմացումը այն բջիջների համեմատ, որոնք էստրոգեն չէին ստանում: Գիտնականները նաեւ նշել են, որ էստրոգեններն իրենց հակահարուցիչային գործողությունը սկսել են էստրոգենային բետա-ռեցեպտորների միջոցով:
«Կանանց մոտ էստրոգենի մակարդակնները նախադաշտանադադարային շրջանում դժվարացնում են ընդհանուր պոպուլյացիայում այդ պաշտպանական էֆեկտի դիտարկումը: Բայց կանայք, որոնք հորմոնային թերապիա են ստանում, ավելի հուսալիորեն պաշտպանված կլինեն գրիպի սեզոնային համաճարակների ընթացքում», - նշել է բժիշկ Քլայնը:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է American Journal of Physiology – Lung Cellular and Molecular Physiology-ն:






