Բժիշկ Ջուլի Ֆլիթը Հարավային Ավստրալիայի համալսարանից քթի սփրեյ է մշակել, որը կօգնի հաղթահարել ծննդաբերության ընթացքում ցավի զգացողությունները: Համալսարանը նրան արդեն 25,000 դոլարի դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի նա այս տարի եւս շարունակի հետազոտությունը:
Այդ միջոցի հիմքում ցավազրկող ֆենտանիլն է, որը ոչ պակաս արդյունավետ է, քան պետիդինի ներարկումները, որը հաճախ օգտագործվում է որպես ծննդաբերության ընթացքում ցավազրկող միջոց: Թքի սփրեյը մշակման հեղինակի կարծիքով անհամեմատ ավելի հարմարավետ է, քան ներարկումները եւ ավելի արագ է գործում:
Նոր միջոցն արդեն փորձարկվել է ավսրալական կլինիկաներից մեկի հիվանդների վրա: Միջոցը փորձած կանանց մոտ 80 տոկոսը տեղեկացրել է, որ կհամաձայներ եւս մեկ անգամ օգտագործել դա: Հիվանդները տեղեկացրել են, որ սփրեյի օգտագործումից հետո իրենք անհամեմատ ավելի հազվադեպ են սրտխառնուք զգացել, իսկ վերականգնումն ընթացել է ավելի արագ, քան այլ դեղամիջոցների ներարկման դեպքում: Ավելին, նրանք կարող էին ինքնուրույն օգտագործել սփրեյը` մանկաբարձի վերահսկողության ներքո:
Գիտնականները համարում են, որ նոր ցավազրկող միջոցը կարող է օգտագործվել էպիդուրալ անզգայացման փոխարեն, որն անհամեմատ ավելի բարդ է եւ կարող է լուրջ կողմնակի էֆեկտներ ունենալ: Սփրեյի արժեքը չի գերազանցի 50 դոլարը:






