Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) գիտնականներն անզգայացման նոր միջոց են մշակել, որը ներարկում չի պահանջում:   Այդ մշակումը կուրախացնի բոլոր հիվանդներին, որոնք վախենում են ատամնաբույժի մոտ գնալ, որովհետեւ ատում են ներարկումները:  

Բժիշկ Ռենատա Ֆոնչեկա Վիաննա Լոպեսը եւ իր գործընկերները ասեղների փոխարեն գերադասում են իոնոֆորեզ օգտագործել. մշտական հոսանքի աղբյուրը հնարավորություն կտա մեծացնելու տեղային անզգացնողների, օրինակ` լիդոկայինային գելի արդյունավետությունը:  Այդ մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի դեղամիջոցները լրիվ անցավ մտցնել օրգանիզմ, ինչի շնորհիվ ատամների բուժման գործընթացը պակաս սարսափելի կլինի: Ավելին, իոնոֆորեզի կիրառումն անհամեմատ ավելի անվտանգ է, քան ներարկումը. Անզգայացման նման մեթոդի դեպքում վարակ մտցնելու ռիսկը զգալիորեն նվազում է:  

Գիտնականները կենդանիների վրա արդեն հաջողությամբ փորձարկել են իրենց մշակումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր սարքն օգնել է  12 անգամ մեծացնել անզգացնող նյութի ներթափանցումը: Այժմ հեղինակները պիտի մեթոդը փորձարկեն մարդկանց վրա: 

Հետազոտողները չեն բացառում, որ իրենց մշակած միջոցը կկիրառվի ոչ միայն ստոմատոլոգիայում, այլեւ բժշկության այլ ոլորտներում: