Հնարավոր է հինգ տարվա ընթացքում մարդկային ականջ աճեցնել, պնդում են Կիոտոյի համալսարանի ճապոնացի գիտնականները, որոնք առնետի թիկունքին մարդկային ականջ են աճեցրել: Մասնագետների խոսքով, տվյալ տեխնոլոգիան կարող է օգտագործվել` օգնելու դեմքի զարգացման շեղումներ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ երեխաներին, որոնք տուժել են շների հարձակումից: Չափահասները, այդ թվում նաեւ` մարտի ընթացքում վիրավորված զինվորները եւ վթարից տուժած մարդիկ եւս կարող են օգուտ քաղել, տեղեկացնում է Daily Mail-ը:
Այս պահին մարդկային ականջներն աճեցվում են մարդու կողից վերցված կռճիկից: Այնուամենայնիվ, դրա համար մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, բացի այդ, կռճիկի հեռացումը ցավոտ է, իսկ կուրծքն ամբողջությամբ չի լավանում: Դրան հակառակ մեթոդը որպես ելակետային նյութ բջիջների ընդամենը մի փոքրիկ նմուշ է պահանջում: Բացի այդ, պատրաստի ականջը կենդանի է լինում եւ աճում է երեխայի հետ միասին:
Կենդանի ականջային կռճիկ աճեցնելու համար գիտնականները մարդու` կռճիկի բջիջների մեջ ներմուծված բազմապոտենտ ցողունային բջիջներ են աճեցրել, որոնք հետո վերածվել են մանր գնդիկների, որոնք օրգանի ձեւավորման հիմք են հանդիսացել եւ տեղավորվել են պլաստիկ կաղապարների մեջ: Երկու ամիս անց կաղապարները տարրալուծվել են, իսկ ստացված ականջը հնարավոր կլինի օգտագործել պատվաստման համար:






