Նոր տուն տեղափոխվելը կամ աշխատանքի փոփոխությունը կյանքում լուրջ իրադարձություններ են, որոնք շատ էներգիա եւ կենտրոնացում են պահանջում: Այնուամենայնիվ, ինչպես պնդում են Բաթայի համալսարանի  (Մեծ Բրիտանիա) գիտնականները, հենց բնակավայրի փոփոխության ժամանակ են մարդիկ առավել բաց նոր գաղափարների առջեւ, իսկ ավելի ճշգրիտ` հենց այդ ժամանակ է նրանց համար ամենից ավելի հեշտ` ազատվել վնասակար սովորույթներից, օրինակ` ծխելուց:

Գիտնականների խոսքով, կյանքում լուրջ փոփոխություններից հետո առաջին երեք ամսվա ընթացքում ամենից ավելի հեշտ է ծխելը թողնելը: Ցավոք, այդ երեք ամսի անցնելուց հետո ավելի դժվար կլինի ազատվել վնասակար սովորույթից. այն արդեն նոր կյանքի մաս կկազմի: 

Նման եզրահանգման համար գիտնականներն ուսումնասիրել են անգլիական քաղաքներից մեկում ապրող  800 մարդու: Նրանք բոլորը փորձել են թողնել ծխելը, ընդ որում` նրանց կեսը վերջին  6 ամսվա ընթացքում փոխել է բնակավայրը, իսկ երկրորդ կեսը` ոչ: Առաջին խմբի մարդիկ ավելի հաջողությամբ են թողել ծխելը: 

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, երբ մարդը, օրինակ, մրսածությամբ կամ գրիպով է հիվանդանում, նա ժամանակավորապես թողնում է ծխելը` միաժամանակ շատ հանգիստ ընդունելով դա: Սակայն մեր կյանքում երբեմն շատ ավելի նշանակալի դեպքեր են տեղի ունենում եւ դրանք մեզ շանս են տալիս դեպի լավը փոխել կյանքը եւ ամրապնդել առողջությունը:  Տեղափոխությունը հենց այդպիսի իրադարձություն է, եւ եթե դուք պատրաստվում եք տեղափոխվել, հնարավոր ` արժե մտածել վնասակար սովորույթներն անցյալում թողնելու մասին:  

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Journal of Environmental Psychology ամսագիրը: