Քացախն իր բարձր թթվայնության շնորհիվ կարող է հաջողությամբ օգտագործվել մարսողական հիվանդագին խանգարման դեմ պայքարում, պարզել են չինացի հետազոտողները: Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ այն էականորեն նվազեցնում է հաստ աղիքի խոցային բորբոքման ախտանիշները:
Հաստ աղիքի խոցային բորբոքումը վիճակ է, որի ընթացքում հաստ աղիքի թաղանթը բորբոքվում է եւ խոցերով է ծածկվում, դա կապված է աղիքներում որոշակի մանրէների ցուցանիշների հետ: Հետազոտողները պարզել են, որ մկներին քացախով կերակրելը մեծացնում է lactobacillus եւ bifidobacteria մանրէների մակարդակը, որոնք օգտակար են մարսողական համակարգի առողջության եւ հաստ աղիքի խոցային բորբոքման դեմ պայքարում: Բացի այդ, քացախային թերապիան նվազեցնում է պոտենցիալ առումով վտանգավոր սպիտակուցների մակարդակը:
Journal Of Agricultural And Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները խոստովանում են, որ միայն մկների հաստ աղիքի խոցային բորբոքման դեպքում են ապացուցել քացախի ազդեցությունը: Մարդկանց վրա այդ հիպոթեզի հաստատման համար հետազոտության նոր փուլ է անհրաժեշտ:






