Հոլիվուդում մեծ տարածում է ստանում այն դիետան, որի հիմքում ոսկորի արգանակն է: Համարվում է, որ այն օգնում է ոչ միայն սլացիկ կազմվածք պահպանել, այլեւ երիտասարդ տեսք: Այս նորաձեւ դիետայի մասին պատմում է The Daily Mail-ը: Պետք է նշել, որ ոսկորի արգանակը ոչ այլ ինչ է, քան ավանդական հայկական խաշ, բայց իհարկե առանց ատրիբուտների ՝ աղի, սխտորի ու լավաշի:
Այս դիետան մշակել է սննդի մասնագետ Քելիեն Փեթրուչին: Այն երեք շաբաթ է տեւում եւ կոչվում է «հեղուկ ոսկի» ՝ իր բարձր արդյունավետության պատճառով:
Համարվում է, որ այս սննդակարգի պարտաճանաչ կատարման դոպքում կարելի է երեք շաբաթում ազատվել մինչեւ յոթ կգ ավելորդ քաշից, նաեւ ավելի թարմ ու երիտասարդ տեսք ձեռք բերել: Դիետայի նման էֆեկտը,դրա հեղինակի խոսքով, ապահովում է դրա հիմնական կերակրատեսակը՝ կոլագենով հարուստ արգանակը: Նման արգանակը եփում են կենդանիների ոսկորից դանդաղ կրակի վրա ՝ 10-12 ժամ:
Բժիշկ Քելիեննի դիետան պալեո եւ 5:2 դիետաների խառնուրդն է ՝ շաբաթական երկու օր վեց բաժակ արգանակից բացի ոչինչ ուտել չի կարելի: Իսկ մնացած օրերին սնունդը պետք է հավասարակշռված լինի ու ներառի միս, օգտակար ճարպեր, ձու, բանջարեղեն, միրգ, բացառի հատիկավորները, ոլոռազգիները, եգիպտացորենը ու դրա հիմքով պատրաստված մյուս մթերքները, ռաֆինացված յուղը, արհեստական քաղցրանյութերը, կաթնամթերքը, քաղցրավենիքը ու կարտոֆիլը, նաեւ այն մթերքները, որոնք տեխնոլոգիական մշակում են անցել ու ոգելից խմիչքը, գրում է The Daily Mail–ը:
Մինչդեռ հիշեցնենք, որ պալեոդիետան, որի սկզբունքները գործածվել են նիհարելու նոր մեթոդի ստեղծման համար, տարբեր գնահատականների է արժանանում սննդի մասնագետների կողմից: Վերջերս Մելբուռնի գւտնականները հանգել են այն եզրակացության, որ պալեոտիկ դիետան կարող է հակառակ էֆեկտն ունենալ՝ այսինքն գիրացնել:






