Պանիրը դիետիկ մթերք չի համարվում, այդ պատճառով նիհարել ցանկացող մարդիկ ստիպված են լինում հրաժարվել այդ համեղ ուտեստից: Բայց կան պանրի տեսակներ, որոնք կարելի է ուտել նույնիսկ խիստ սննդակարգի ընթացքում, եւ ԱՄՆ-ից փորձագետները ներկայացրել են այդ սննդամթերքի  5 այդպիսի տարատեսակ: 

Ճզմված կաթնաշոռ 

Այն նաեւ տնական պանիր են կոչում: Այն հարուստ է ոչ միայն սպիտակուցով, այլեւ յուղի եւ կալորիաների փոքր քանակություն է պարունակում: Կես գավաթ ճզմված կաթնաշոռը  ձեզ 14 գ սպիտակուց կմատակարարի եւ ընդամենը 81 կալորիա: Միայն ստուգեք, որպեսզի կաթնաշոռի յուղալի տարատեսակ չգնեք: 

Մոցարելա

Այս դիետիկ պանիրն ի բնե հարուստ է սպիտակուցով, բայց քիչ կալորիաներ է պարունակում: Հրաշալի հավելում է աղցաններին ու ամեն տեսակ բուտերբրոդներին:  Մոցարելայի մի շերտիկն ընդամենը 80 կալորիա է պարունակում, իսկ մեկ ճաշի գդալ կարագը` 104: Ուրեմն ինչո՞ւ կարագը մոցարելայով չփոխարինենք: 

Ֆետա

Այծի կաթից պատրաստված ֆետա պանիրը նույնքան  «աղքատ» է կալորիաներով, եթե համեմատենք, օրինակ, չեդդերի հետ: Այն հարուստ համ ունի, այդ պատճառով ֆետա պանրի շերտիկի վրա ամբողջական ցորենից պատրաստված հացի մի շերտ դրեք, վրայից` վարունգ ու լոլիկ, եւ հրաշալի առողջ նախուտեստ կստանաք: 

Պարմեզան

Այս դիետիկ պանիրն արտահայտված համ ունի, այդ պատճառով ձեզ դրա փոքրիկ քանակություն անհրաժեշտ կլինի ցանկացած ուտեստի համ ու հոտ տալու համար:  Պարմեզանը նաեւ աղցանների, մակարոնեղենի եւ բանջարեղենից պատրաստված ուտեստների  համար սպիտակուցի հրաշալի աղբյուր է: 

Ֆոնտինա

Այս պանիրը հարուստ է սպիտակուցով, փոքր յուղայնություն ունի, այնուամենայնիվ պահպանում է կարագի տեքստուրան եւ շատ հաճելի համ ունի: Ֆոնտինան հանգիստ օգտագործեք սենդվիչ կամ ռոլլ պատրաստելու համար: