24-ամյա Մայքլ Թեյլորը մի անգամ նկատել է, որ արդեն չի տեղավորվում իր ամենօրյա հագուստի մեջ, ու որոշել է, որ շտապ նիհարել է պետք: Ընդամենը 12 շաբաթում նրան հաջողվել է մոտավորապես 12 կգ նիհարել՝ օրական 3000 կկալ պարունակող դիետայի շնորհիվ:
Առաջ նա 95 կգ էր, գոտկատեղի հաստությունն էլ՝ 91.5 սմ: Ճարպը նրա քաշի 25 տոկոսն էր: Իսկ հիմա Մայքլը մոտվորապես 71.6 կգ է կշռում, նրա գոտկատեղը 76 սմ է, իսկ մարմնում ճարպի քանակությունը կրկնակի նվազել է:
Առաջ նա շատ ֆասթ ֆուդ էր ուտում, բայց նիհարելու համար նա ստիպված է եղել հրաժարվել չիպսերից ու շոկոլադից՝ ի օգուտ եփած մսի ու պրոտեինային կոկտեյլների : Նա հայտնաբերել է, որ աշխարհում շատ ավելի համեղ ու օգտակար կերակրատեսակներ կան, քան ֆաստ ֆուդը: Օրական 3000 կկալը քիչ չէ, սակայն քանի որ այդ քանակությունը ապահովվում է հիմնականում օգտակար սննդի հաշվին, նա հիմա ոչ միայն չի գիրանում, այլեւ նիհարում է: Առաջ ճաշին Մայքլը ուտում էր զանազան բատոնչիկներ ու ֆաստ ֆուդ: Իսկ հիմա՝ հավ կամ սթեյք: Երեկոյան նա ուտում է բանջարեղեն, իսկ առավոտյան՝ պրոտեինային կոկտեյլներ:
Մայքլը նաեւ սկսել է մարզասրահ հաճախել, ու հիմա մարզվում է շաբաթական 6 օր: Նրա խոսքով ինքը սկսել է ավելի լավ քնել, իսկ օրվա ընթացքում ավելի եռանդուն է լինում, քան առաջ:
Ինչպիսին էր Մայքլի սննդակարգը առաջ.
Նախաճաշ՝ Քաղցր հատիկավորներ (քաղցր վարսակաշիլա կամ մյուսլի)
Ճաշ՝ Շաուրմա հավով կամ ձկով, չիպսեր, շոկոլադ
Ընթրիք՝ Հավի կրծքամիս ու բրինձ
Ճաշի ժամերից դուրս՝ հատիկավոր բատոնչիկներ, շոկոլադե բատոնչիկներ, չոր հաց ու չիպսեր: Ֆաստ ֆուդ շաբաթական երկու անգամ
Եվ նրա ներկայիս սննդակարգը.
Նախաճաշ՝ 71 գ շեյք վարսակից, 35 գրամ պրոտեինային շեյք
Ճաշ՝ երկու հավի կրծքամիս, քաղցր կարտոֆիլ ու բանջարեղեն, կամ մեքսիկական հավ՝ շագանակագույն բրնձով, կամ ոչ յուղոտ աղացած միս՝ չիլիով ու վարունգից սպագետի
Ընթրիք՝ ոչ յուղոտ սթեյք ու կանաչ ոլոռ կամ այլ բանջարեղեն
Ճաշի ժամերից դուրս՝ պաղպաղակ՝ մեծ քանակության սպիտակուցների պարունակությամբ կամ սպիտակուցային շիլա ու բանան:






