Քալիֆորնիական համալսարանի նեւրոլոգները ու նրանց գործընկերները Մադրիդից իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ուղեղի այն մասի վրա, որը հայտնի է որպես հիպպոկամպուս: Այն պատասխատու է օպերատիվ ու տարածական հիշողության, տեղեկությունների զտման համար, որից հետո առաջնային տեղեկությունները փոխադրվում են երկարաժամկետ հշողություն, իսկ մնացածը ջնջվում է, հայտնում է Daily Mail.-ը
Գիտնականները պարզել են, որ որքան մեծ է հիպոկամպուսը տղամարդկանց մոտ ու որքան դրանում շատ են նեյրոնները, այդքան բարձր է ինտելեկտը: Սակայն կանանց մոտ նման կախում չի նկատվում, ավելին՝ նրանց դեպքում հետազոտողները նույնիսկ հակառակ կապն են ենթադրում՝ ավելի փոքր հիպոկամպուսը մտավոր ունակությունների հարցում առավելություններ է ապահովում:
Այս դիտարկումները ստուգելու համար գիտնականները հոգեբանական թեստեր են արել 18-27 տարեկան 59 կանանց ու 45 տղամարդկանց մասնակցությամվ: Նախորդ հետազոտությունների համապատասխան նրանք հաստատել են, որ կանայք ավելի լավ են հաղթահարում ինդուկտիվ դատողությունները ու հետեւում փոփոխվող իրավիճակներին, իսկ տղամարդիկ ավելի մեծ հաջողություններ են ցույց տվել տարածական մտածողության մեջ: Բայց դրա հետ մեկտեղ կանանց ուղեղը ավելի արդյունավետ էր . կնոջ ուղեղից ավելի քիչ նեյրոնային նյութ էր պահանջվում տղամարդկանց հետ նույն մակարդակում վարքագծային արդյունքներ ապահովելու համար:
«Հետազոտությունները հաստատել են, որ կանանց դեպքում հիպոկամպուսի ավելի փոքր չափը առավելություններ է ապահովում, այն ավելի լավ է աշխատում,- պարզաբանել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Թրեվոր Ռոբինսը,- Համեմատաբար փոքր հիպոկամպուսում նյարդային բջիջները ավելի մոտ են իրար, իսկ նրանց միջեւ ազդանշաններն ավելի արագ են փոխանցվում»:
Ավելի վաղ Թել Ավիվի համալսարանի նեյրոֆիզիոլոգները հանգել էին այն եզրակացության, որ տղամարդկանց ու կանանց ուղեղներում կառուցվածքային տարբերություններ չկան:






