Բանանը բավականին մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում եւ դրանց չարաշահումը կարող է նպաստել ավելորդ քաշ հավաքելուն, սակայն դրանցում քիչ չեն օգտակար նյութերը, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս այնուամենայնիվ չհրաժարվել բանանից, նույնիսկ եթե սննդակարգի եք հետեւում: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ավելի հաճախ բանան ուտելու մի քանի պատճառ. 

1. Բանաններն օգտակար վիտամիններ են պարունակում 

Բանանները հարուստ են կալիումով, որն օգտակար է ուղեղի, սրտի եւ մկանների համար, երկաթով, մագնիումով, ֆոսֆորով եւ կալցիումով: Դրանցում նաեւ   С վիտամին կա` բնական հակաօքսիդանտ, որն օրգանիզմին օգնում է երիտասարդ եւ գեղեցիկ մնալ, պաշտպանում է ամենատարբեր վարակներից եւ մրսածության հետ կապված հիվանդություններից: Դրանում նաեւ վիտամիններ կան`   A, B1, B2, B3, B6, B9, E եւ PP, որոնք բարելավում են հիշողությունը, կենտրոնացումը, օգնում են դիմակայել նյարդայնությանը եւ սթրեսին, մեծացնում են աշխատունակությունը: 

2. Բանանը Ձեզ ավելի գեղեցիկ է դարձնում

Բանանում պարունակվող Е վիտամինը բարելավում է մեր մաշկի վիճակը, այն հարթ եւ առաձգական է դարձնում:  

Կարոտինն իր հերթին դանդաղեցնում է ծերացման գործընթացները: Բանանում պարունակվող նյութերն օգտակար են նաեւ մազերի առողջության համար եւ ազատում են պզուկներից: 

3. Բանանն օգնում է վերականգնել ուժերը

Ինչպես թարմ, այնպես էլ չորացրած բանանը դրանում պարունակվող բնական շաքարի շնորհիվ արդյունավետորեն վերականգնում է ուժերը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո: 

4. Բանանն օգտակար է մարսողության համար 

Բանանն օգնում է կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ կանխարգելում է փորկապությունը: Իհարկե, չարժե չափից շատ բանան ուտել, որովհետեւ դա հեշտ մարսվող մթերք չես կոչի: 

5. Բանանն օգտակար է մանկածնական տարիքի կանանց համար 

Կարծիք կա, թե բանանն օգնում է թեթեւացնել ցավը  նախադաշտանային համախտանիշի դեպքում, ինչպես նաեւ հենց դաշտանի շրջանում նվազեցնում է արյունահոսությունը` օրգանիզմին թույլ չտալով չափից շատ երկաթ կորցնել: