Ամբողջ աշխարհի բժիշկները վաղուց էին սպասում այս թեստին, որը կօգներ որոշել, արդյոք քաղցկեղով հիվանդին անհրաժեշտ է քիմիաթերապիան: Նման թեստ այսօր արդեն մշակվել է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների համար:
Հինգ տարվա հետազոտությունների ընթացքում Լոնդոնի Institute of Cancer Research-ի գիտնականները հաստատել են թեստի արդյունավետությունը: Թեստը վերլուծում է կաթնագեղձի ուռուցքի գեները ու թույլ է տալիս որոշել քիմիաթերապիայի անհրաժեշտությունը ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո:
Այս պահին հետվիրահատական քիմիաթերապիայի անհրաժեշտության մասին որոշումը բժիշկն է կայացնում՝ ուռուցքի չափերի ու ախտահարված ավշային հանգույցների մասին տեղեկությունների հիման վրա: Իսկ այս թեստը կարող է օգնել ավելի ճշգրիտ որոշել քիմիաթերապիայի անհրաժեշտությունը: Որոշ հիվանդ կանանց համար, պարզվում է,միանգամայն անվտանգ է քիմիաթերապիայի կուրս չանցնելը:
Գիտնականները թեստը ստուգել են 2600 կանանց վրա, որոնք ունեին կաթնագեղձի տարածված ուռուցք՝ նման հիվանդներին կարող են եւ՛ հորմոնալ թերապիա նշանակել, եւ՛ քիմիաթերապիա: Վեց կանանցից յուրաքանչյուրը թեստի արդյունքում 12 միավորից քիչ էր հավաքել, ինչի հիման վրա էլ նրանց միայն հորմոնալ թերապիա է նշանակվել: Հինգ տարի անց հիվանդություն կրկնություն կամ քացկեղից մահ գրանցվել է հիվանդների միայն 6 տոկոսի մոտ: Այս տվյալները, ինչպես նշել է Օլեգ Գլուզը՝ Գերմանիայի Evangelical Hospital Bethesda-ից, վկայում են այն մասին, որ քիմիաթերաապիայից հրաժարվելը արդարացված է: Քիմիաթերապիայի գործածման դեպքում քաղցկեղի կրկնությունը կամ դրանից մահացությունը ամենայն հավանականությամբ 4 տոկոս կկազմեր՝ այսինքն ընդամենը մեկ երրորդով պակաս: Ընդ որում քիմիաթերապիան հսկայական կողմնակի բացասական ազդեցություն ունի, հիշեցնոմ են մասնագետները:
Այս պահին հետազոտությունը շարունակվում է, հեղինակները փորձի մասնակիցներին կհետեւեն եւս հինգ տարի:






