Հայաստանում ձուկը Զատկի սեղանի պարտադիր ատրիբուտ է: Բայց ձուկը նաեւ շատ օգտակար սննդամթերք է, եւ դիետոլոգները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով ուտել այն, անկախ ավանդույթներից: 

Ձուկ օգտագործելու դեպքում ակտիվանում է մարդու աշխատունակությունը եւ  օրգանիզմի պաշտպանական ուժերը. ընդհանուր նյութափոխանակության, մաշկածածկույթի եւ մազերի վիճակի բարելավում է տեղի ունենում, իմունային համակարգի ամրապնդում, ուռուցքային պաթոլոգիաների եւ շաքարային դիաբետի նվազում:  

Ձկան գլխավոր արժեքը նրա ճարպն է. որը մարդուն պոլիչհագեցած ճարպաթթուներ է ապահովում: Ճարպային օմեգա 3 թթուները բարելավում են երակային եւ զարկերակային շրջանառությունը, այդ եղանակով կանխարգելելով սրտի իշեմիայի զարգացումը:  Դարձյալ այդ թթուների շնորհիվ բարելավվում է գլխուղեղի բջիջների միջեւ անցանելիությունը, ինչի արդյունքում մարդու մոտ ամրպանդվում են մտավոր կարողությունները, վերանում է դեպրեսիվ վիճակների հակումը: 

Բացի այդ, ձկան միսը մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ այնպիսի միկրոտարրեր է պարունակում, ինչպիսին են ֆոսֆորը, նատրիումը, կալիումը, կալցիումը, ծծումբը եւ քլորը, ինչպես նաեւ երկաթի, մանգանի, պղնձի, ցինկի, կոբալտի, յոդի, բրոմի եւ ֆտորի աննշան քանակություն, ինչի շնորհիվ ակտիվանում են իմունային համակարգի գործառույթները: