Մեռած ճարպաբջիջների ԴՆԹ-ն ի վիճակի է ճարպակալում առաջացնել, պարզել են Տոկուսիմայի համալսարանի Կենսաբժշկական ինստիտուտի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:
Աշխատանքի հեղինակները մկների են օգտագործել` նրանց վրա ցույց տալու, թե հյուսվածքների խրոնիկական բորբոքումն ինչպես է հանգեցնում ավելորդ քաշի առաջացման: Նրանց ցույց են տվել, որ դրա հնարավոր մեղավորը կարող է լինել TLR9 սպիտակուցը, որն ապահովում է բնածին իմունիտետի աշխատանքը:
Ճարպակալումը բորբոքային գործընթացների նշան է, որոնք դրա հետ կապված նաեւ այնպիսի հիվանդությունների պատճառ են դառնում, ինչպիսին է կայունությունը ինստուլինի` այն ֆերմենտի հանդեպ, որն արյան մեջ նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը: Նման գործընթացների մեխանիզմը մեծ մասամբ անհայտ է մնում, սակայն նոր հետազոտության մեջ գիտնականները ցույց են տվել, որ ճարպային հյուսվածքի բջիջներից` ադիպոցիտերներից ԴՆԹ-ի առանձնացումը կարող է բորբոքում առաջացնել:
Այն մկների մոտ, որոնց եռամսյա սննդակարգն առանձնանում էր ճարպերի բարձր պարունակությամբ, ճարպային հյուսվածքում TLR9 սպիտակուցի ակտիվացում էր դիտարկվում, ինչպես նաեւ արյան մեջ ազատ ԴՆԹ-ների մեծ քանակություն: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ TLR9-ի սինթեզի համար պատասխանատու են մակրոֆագները` օրգանիզմում օտարածին եւ թունավոր նյութերը կլանող գործակալները:
Հետազոտողները ճնշել են TLR9-ի սինթեզումը, ինչը նվազեցրել է ճարպային հյուսվածքում մակրոֆագների կուտակումը եւ մեծացրել է ինսուլինի հանդեպ զգայունությունը: Մարդկանց պլազմայի նմուշների անալիզը ցույց է տվել, որ ոչ բջջային ԴՆԹ-ի մակարդակը զգալիորեն կապված է ճարպակալման եւ ինսուլինակայունության հետ:






