Երկիր մոլորակի բնակչությունը սրընթաց ծերանում է: Ըստ U.S. Census Report–ի նոր հետազոտության՝ մինչեւ 2050 թ. մոլորակում տարեց մարդկանց թիվը կկրկնապատկվի ու կկազմի մոտավորապես 1.6 մլրդ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեր մոլորակի բնակչության մոտավորապես 8.5 տոկոսը ( մոտավորապես 600 մլն մարդ) արդեն 65 տարեկանից մեծ է: Իսկ 2050-ին այդ տարիքային խմբի մարդկանց թիվը կհասնի 17 տոկոսի ու կկազմի 1.6 մլրդ: Իսկ 80-ն անցների թիվը առաջիկա 30 տարիներին եռակի կաճի: Կյանքի միջին տեւողությունը 2050-ին կկազմի 76.2, ինչը 8 տարով երկար է այսօրվա ցուցանիշից:

Մեկնաբանելով այս վիճակագրությունը, փորձագետները նշել են, որ տարեց մարդկանց սրընթաց աճող թիվը լուրջ մարտահրավեր է առողջապահության համակարգի համար: Ամերիկյան վիճակագրական բյուրոյի հաշվետվությունում ներկայացված է ուսումնասիրություն տարեց բնակչության առողջության ու նրանց քանակի աճին նպաստող սոցիալ տնտեսական միտումների մասին: Այն տեղեկություններ է պարունակում կյանքի տեւողության, առողջության, մահացության, հաշմանդամության, առողջապահական համակարգերի, մասնագիտությունների, կենսաթոշակային տարիքի, կենսաթոշակի չափի, նաեւ աշխարհի բոլոր երկրներում տարեց մարդկանց աղքատության մակարդակի մասին:

Պարզվում է, որ ամբողջ աշխարհի տարեց մարդկանց առողջության համար ամենամեծ սպառնալիքը ոչ վարակիչ՝ սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունները: Չնայած աղքատ երկրներում տարեցների առողջությանը սպառնում են նաեւ վարակիչ հիվանդությունները, այդ թվում ՄԻԱՎ-ը ու մալարիան: Հաշվետվության մեջ կա ռիսկի գործոնների նկարագրություն, որոնք բացասաբար են ազդում տարեցների առողջության վրա: Դրանցից են ծխախոտի ու ոգելիցի գործածումը, սննդակարգում մրգերի ու բանջարեղենի պակասը, նաեւ ֆիզիկական ակտիվության պակասը: