Մեծ Բրիտանիայում Curiscope խառը իրականության հարթակ են ներկայացրել, որի օգնությամբ կարելի է տեսնել, թե ինչ տեսք ունեն մարդու ներքին օրգանները: Այս մասին հաղորդում է RT-ն:
Հարթակը ներառում է հատուկ մարզաշապիկ եւ բջջային հավելված, որը կարող է մարդուն լուսավորել՝ ինչպես ռենտգենը: Դրա միջոցով նայելով հատուկ շապիկը հագած մարդուն, կարելի է տեսնել նրա բոլոր ներքին օրգանները:
Ապագայում մշակողները հույս ունեն կատարելագործել հավելվածը, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել բժշկության մեջ: Բացի այդ՝ ծրագրվում է նաեւ «խելացի» մարզաշապիկի զանգվածային արտադրություն: Դրա համար քրաուդֆանդինգային հարթակում նախագիծ են թողարկել՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքագրելու համար:





