Դյուկի համալսարանի հետազոտողներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում չափահաս մարդու ուրվագծային մկաններ են ստեղծել, որոնք կարող են կծկվել եւ արտաքին խթաններին պատասխանել այնպես, ինչպես իսկականները:

Հետազտությունն իրականացվել է կենսաբժշկական ճարտարագիտության դոցենտ Նենադ Բուրսակի (Nenad Bursac) եւ վերջինիս ասպիրանտ Լոուրեն Մեդենի (Lauran Madden) ղեկավարությամբ:

Բուրսակն ու Մեդենն իրենց աշխատանքն սկսել են մարդկային բջիջների ոչ մեծ խմբից, որոնք արդեն ցողունային չեն, բայց դեռ մկանային հյուսվածք չեն դարձել: Նրանք այդ բջիջները տեղադրել են սննդային գելով լցված 3D շրջանակի մեջ, որը բջիջներին թույլ է տվել իսկականին նման  մկանային մանրաթելեր ձեւավորել:

Հետազոտողները բազմաթիվ թեստեր են կատարել՝ որոշելու, թե որքանով են իրենց աճեցրած մկանները նման մարդկային մարմնի մկանային հյուսվածքին: Պարզվել է՝ արհեստական մկաններն ակտիվորեն ջղաձգվում են էլեկտրական խթանին ի պատասխան: Փորձարկումները նաեւ ցույց են տվել, որ նյարդերին մկաններն ակտիվացնելու թույլ տվող ազդանշանային ուղիները դիմացկուն են եւ գործուն:

Լաբորատորիայում աճեցրած հյուսվածքը մոտ ժամանակներում հետազոտողներին թույլ կտա նոր դեղամիջոցների թեստավորում իրականացնել եւ ուսումնասիրել մարդու մկանային հյուսվածքի նորմալ գործունեությանը խանգարող հիվանդություննները: Այդ ամենը հնարավոր կլինի անել մարդու մարմնի սահմաններից դուրս: