Հարվարդի համալսարանի բիոտեխնոլոգները (ԱՄՆ) աշխարհում առաջին անգամ առնետի արհեստական թաթ են գտել: Այն շարժվում է եւ մկանային ուժ ունի, որը համադրելի է նորածին կրծողի մկանային ուժի հետ:

Ինչպես պատմեց հետազոտողների խմբի ղեկավար Հերալդ Օտը (Harald Ott) նրան օգտագործել են հատուկ տեխնոլոգիա: Այն կայանում է նրանում, որ բիոնիկ օրգանի ստեղծման համար որպես «առանցք» են օգտագործվել օրգանի վնասված բնօրինակը:

Այս «առանցքը» մշակվել է տարբեր քիմիական միացություններով, որոնք ոչնչացնում են բջիջները, սակայն անվնաս են թողնում միակցող սպիտակուցները: Այնուհետեւ զարկերակների միջոցով բիոնիկ օրգանը լցվում էր մկանների, անոթների եւ միակցող հյուսվածքների ցողունային բջիջներով:

Արդյունքում բիոկենսաբաններին հաջողվեց ստեղծել լիարժեք վերջույթ, որի մեջ կա անհրաժեշտ ամեն ինչ՝ նյարդերից բացի:

Այս օրգանով հոսանքի անցնելու ժամանակ դրա մկանները սկսում էին աշխատել՝ կատարելով իսկական առնետի թաթին բնորոշ շարժումներ:

Այժմ, Օտտի խոսքով, գիտնականները փորձում են լուծել նյարդային վերջույթների խնդիրը: Բացի այդ՝ աշխատանքներ են տարվում նույն մեթոդով պրիմատի ձեռք աճեցնելու համար: Որպես առանցք  օգտագործվելու է բաբուինի անդամահատված վերջույթը:

Երկու տարի առաջ Օտն ու գործընկերները արդեն իսկ հաջողության աճեցրել են արհեստական օրգաններ: Երկու տարի առաջ նրանք լիարժեք աերկամ են աճեցրել եւ փոխպատվաստել այն առնետի մարմնի մեջ: Ինչպես ցույց տվեցին տրանսպլանտացիայի արդյունքները, առնետի օրգանիզմը չվանեց երիկամը, քանի որ այն աշխատում էր ոչ այնքան արդյունավետ, որքան բնօրինակը: