• Latest news

Շատ կանայք այսօր ապրում են Զիկա վիրուսով` չկասկածելով այդ մասին. գիտնականներ

2 մայիսի, 2016  16:28

Զիկա վիրուսը մարդկանց համար ավելի վտանգավոր է, քան նախկինում ենթադրվում էր: Վիրուսով վարակման հետեւանք է հանդիսանում ոչ միայն նորածինների մոտ միկրոցեֆալիան, այլեւ նյարդաբանական բնույթի այլ խանգարումները, հայտնում է   BBC-ն:

Բրազիլացի նյարդաբան Ռենատո Սայի խոսքով,  նյարդային համակարգի վրա վիրուսի ավերիչ ազդեցությունը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ: Բժիշկը պնդում է, որ շատ կանայք այսօր ապրում են Զիկա վիրուսով, չկասկածելով այդ մասին: 

ԱՀԿ-ն զգուշացրել է, որ գարնան գալու հետ վիրուսը կարող է ավելի ակտիվորեն տարածվել ամբողջ աշխարհում: Ռիսկի խմբում է աշխարհի մոտ   2,2 մլրդ բնակիչ, որոնք ապրում են Ավստրալիայի հյուսիսային մասից մինչեւ Հարավային Ասիայի երկրներն ընկած տարածքներում, աֆրիկյան մայրցամաքի կենտրոնական մասում, ինչպես նաեւ մասամբ` Արեւմտյան եւ Հարավային Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում եւ Հյուսիսային Ամերիկայի հողերի մի մասում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել