• Latest news

Փորլուծության դեմ դեղամիջոցը սկսել են որպես թմրանյութ օգտագործել

4 մայիսի, 2016  23:47

Փորլուծության դեմ դեղամիջոցը սկսել են որպես թմրանյութ օգտագործել, սակայն որոշ դեպքերում դա ճակատագրական հետեւանքներ է ունենում: Այս մասին ասված է թունավորումից բուժման Upstate New York Poison Centre ամենրիկյան կենտրոնի փորձագետ Ուիլյամ Էգլսթոունի հոդվածում, որը հրապարակվել է Annals of Emergency Medicine պարբերականում:

Հրապարակման համաձայն, թմրամոլները զանգվածաբար գնում են առանց բժշկի դեղատոմսի վաճառվող փորլուծության դեմ դեղորայքը:

Ըստ մասնագետի, նրանց հիմնականում հետաքրքրում է այդ դեղորայքում առկա լոպերամիդ անվանումով օփիումային բաղադրիչը, որը ոչ մեծ՝ թերապեւտիկ չափաբաժնով միանգամայն անվտանգ է: Սակայն մեծ չափաբաժնով մեծ վտանգ է ներկայացնում հիվանդների առողջության եւ կյանքի համար:

Էգլսթոունը վկայակոչում է երկու թմրամոլ հիվանդների, որոնք փորձել են թմրանյութերից կախվածությունն ինքնուրույն բուժել լոպերամիդի հսկայական չափաբաժնով: Արդյունքում նրանք շտապ բուժօգնության եւ թոքերի արհեստական մաքրման կարիք են ունեցել: Չնայած համալիր բուժօգնությանը՝ երկուսն էլ մահացել են:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թմրանյութերից կախվածությամբ զոհերի մեծ մասը փորձում է ինքնուրույն բուժվել լոպերամիդի օգնությամբ: Միայն 2011-2015 թվականների ընթացքում բժիշկ Էգլսթոունի՝ թունավորումներից բուժման կենտրոնում լոպերամիդից զոհերի թիվն աճել է 7 անգամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել