• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել հեռուստացույցի եւ վաղաժամ մահվան միջեւ

6 մայիսի, 2016  13:48

Կանոնավոր կերպով հեռուստացույց դիտելը կարող է զգալիորեն կրճատել կյանքը, պնդում են ամերիկացի գիտնականները: 

Փորձագետները նման եզրահանգման են եկել համապատասխան հետազոտությունների անցկացումից հետո, որոնց ընթացքում պարզել են, որ ամեն օր օրական երեք-չորս ժամ հեռուստացույց դիտելը կարող է 15 տոկոսով ավելացնել մահվան ռիսկը 14 տարվա ընթացքում, գրում է Men`s Health-ը:

Գիտնականները հեռուստատեսության նման կործանարար ազդեցությունը կապում են ոչ շարժուն կենսակերպի, սննդակարգի խախտման, քնի հիգիենայի չպահպանման եւ այլ խնդիրների հետ, որոնք ի հայտ են գալիս կանոնավոր կերպով հեռուստացույց դիտելու ընթացքում: 

Ավելին, փորձագետները նկատել են, որ օրական երկու ժամ հեռուստահաղորդումներ դիտելու դեպքում մարդկանց մոտ 56 տոկոսով մեծանում է դիաբետից մեռնելու ռիսկը: Ինչպես նաեւ, 43 տոկոսով ավելանում է ինքնասպանության հավանականությունը, 35 տոկոսով` Պարկինսոնի հիվանդությունից կամ լյարդային անբավարարությունից մահանալու շանսերը եւ  24 տոկոսով ավելանում է թոքաբորբից եւ սրտային անբավարարությունից մահացությունը: 

Նման կործանարար ազդեցությունից զերծ մնալու համար գիտնականները խորհուրդ են տալիս առավելագույնս կրճատել հեռուստացույց դիտելու ժամանակը եւ մեծացնել ֆիզիկական ակտիվությունը: Փորձագետները պնդում են, որ սպորտը կօգնի ոչ միայն լավ մարզավիճակում մնալ, այլեւ ցանկացած հեռուստահաղորդումից ավելի լավ կբարձրացնի տրամադրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել