• Latest news

Համաշխարհային բանկը կես միլիարդ դոլար կտրամադրի պանդեմիաների դեմ պայքարի համար

24 մայիսի, 2016  10:49

Համաշխարհային բանկը մտադիր է ստեղծել նոր հիմնադրամ, որի խնդիրն է լինելու օպերատիվ ֆինանսավորել աղքատ երկրներում համաճարակների ու պանդեմիաների դեմ պայքարը: Շտապ ֆինանսական օգնության հիմնադրամի տրամադրության տակ մինչեւ կես միլիարդ դոլար է լինելու, ու պանդեմիայի բռնկման դեպքում այդ գումարը հնարավոր կլինի արագ ուղղել հիավնդության դեմ պայքարին: Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Քիմը:

Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին սկսեցին մտաել Աֆրիկայում Էբոլա տենդի հետեւանքով ստեղծված իրավիճակից հետո: Երեք ամիս պահանջվեց մինչեւ դրա դեմ պայքարի համար հատկացված 100 մլն դոլարը անհրաժեշտ համաձայնեցումների փուլով անցավ եւ այդ ընթացքում հիվանդների քանակը տասնապատկվեց: Ջեն Են Քիմը այդ ճգնաժամը անվանել է ահազանգ ամբողջ աշխարհի համար ու հավելել, որ չի կարելի փոխել փոթորկի արագությունը կամ երկրաշարժի հզորությունը, բայց կարելի է ազդել համաճարակի զարգացման վա:

«Բավականաչափ գումար ունենալու ու ժամանակին այն անհրաժեշտ վայր ուղղելու դեպքում մենք կարող ենք փրկել կյանքեր ու պաշտպանել տնտեսությունը», - ասել է նա:

Հիմնադրամը ստեղծվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նաեւ երկու խոշոր ապահովագրական ընկերությունների աջակցությամբ: Հիմնադրամը ըստ երեւույթին գումարներ կտրամադրի հիվանդության սահմանափակ քանակության տեսակների դեմ պայքարին՝ այդ ցանկում կընդգրկվեն հիմնականում ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք կարող են պանդեմիա առաջացնել, գրիպի որոշ տեսակներ, ատիպիկ թոքաբորբը, ՄԵՐՍ կորոնավիրուսը, Էբոլա, Մարբուրգա վիրուսները եւ այլն:

Լատինական Ամերիկայում հիմա տարածվող Զիկա վիրուսի վրա ընդհանուր ապահովագրությունը չի տարածվի, բայց դրա եւ մի շարք այլ հիվանդությունների համար նախատեսված է առանձին հիմնադրամից ֆինանսավորման հնարավորություն՝ մինչեւ 100 մլն դոլար:

Նոր հիմնադրամին առաջին միջոցները կփոխանցի Ճապոնիան, որն արդեն հաստատել է իր պատրաստակամությունը՝ 50 մլն դոլարի չափով աաջակցել մահացու հիավնդությունների դեմ պայքարին: Համաշխարհային բանկը ակնկալում է գումարային փոխանցոմներ թե Մեծ յոթյակից, թե այլ երկրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է