• Latest news

ԱՄԲ-ի ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ

24 մայիսի, 2016  20:33

Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ոչ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման շանսերը, զգուշացնում է  Human Reproduction ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հանս Էվերսը: 

Նրա խոսքով, շատ բժիշկներ գերագնահատում են սպերմատոզոիդի ինտրոցիտոպլազմատիկ ներարկում կոչվող (ICSI) պրոցեդուրայի արդյունավետությունը, որն իրականում ծախսատար է եւ քիչ արդյունավետ: Պրոֆեսորը քննադատության է ենթարկել ԱՄԲ-ի կլինիկաներին այդ թանկարժեք պրոցեդուրաներն այն զույգերին կատարելու համար, որոնք դրանից ոչ մի օգուտ չեն ստանում: 

ICSI-ն իրենից ներկայացնում է մի պրոցեդուրա, որի դեպքում ձվաբջջի մեջ մեկ սպերմատոզոիդ է մտցվում: Դա օգտագործվում է  այն դեպքում,  երբ տղամարդու մոտ անպտղություն է ախտորոշվում եւ նա սպերմատոզոիդների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Միայն 2010-ին ICSI-ով 455 000 զույգ է անցել:

Ընտանեկան զույգերի  30-40 տոկոսի մոտ բեղմնավորման խնդիրները կապված են տղամարդկային անպտղության հետ, այդ պատճառով գիտնականները համարում են, որ   ICSI-ը պետք է անցնի ԱՄԲ կլինիկաների հիվանդների ոչ ավելի, քան   40 տոկոսը: Սակայն իրականում բժիշկները շատ հաճախ այդ մեթոդիկան են օգտագործում նույնիսկ այն դեպքում, եթե բեղմնավորման խնդիրների պատճառները կապված չեն տղամարդկային առողջության հետ: Պրոֆեսոր Էվերսն ընդգծել է, որ նման դեպքերում թերապիան, որի արժեքը մեկ ցիկլի համար մինչեւ  2500 դոլար է կազմում, քիչ արդյունավետ է: Այն նույնիսկ նվազեցնում է հաջող բեղմնավորման շանսերը: Որոշ փորձագետներ կասկածում են, որ կլինիկաները դիտավորյալ են նման պրոցեդուրաներ իրականացնում սեփական եկամուտն ավելացնելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել