Հնդկաստանից 25-ամյա Բաբլուն ստիպված է եղել տնից հեռանալ, որովհետեւ նրա հարեւանները եւ նույնիսկ ազգականները նրան «սատանայի ծնունդ» էին համարում: Բաբլուն հազվագյուտ հիվանդություն ունի` տեղային գիգանտիզմ, ինչի հետեւանքով նրա աջ ձեռքը շատ մեծ է եւ մոտ 20 կգ է կշռում:
Այն գյուղի բնակիչները, որտեղ ապրում էր տղան, չէին հասկանում, որ նա բժշկական խնդիր ունի եւ շատ վատ էին վերաբերվում նրան: Երբ հարազատ ընտանիքը հրաժարվեց Բաբլուից, նա հեռացավ տնից եւ որոշեց Մումբայ տեղափոխվել: Այնտեղ նրան դիմավորեցին տեղի լրագրողները, որոնք այժմ ֆիլմ են նկարահանում նրա ձախորդությունների մասին: Ֆիլմում կարելի է տեսնել, թե Բաբլուն ինչպես է ընթանում քաղաքի փողոցներով` վախեցնելով անցորդներին: Ռեստորանում սնունդ ընդունելու ընթացքում երիտասարդը ցույց է տալիս, թե ինչ դժվարությամբ է ձեռքով կատարում ամենասովորական շարժումներ, ինչպիսին, օրինակ, գավաթը ձեռքով պահելն է:
«Նրա համար շատ դժվար է աշխատանք գտնել նույնիսկ այնպիսի խիտ բնակեցված քաղաքում, ինչպիսին Մումբայն է,-պատմում են լրագրողները: Եթե նա ժամանակին համապատասխան բուժում ստանար, 20 կգ-ի գերաճուկը չէր լինի եւ նա նորմալ կյանք կվարեր: Սակայն այժմ բժիշկներն ասում են, թե աներեւակայելիորեն դժվար կլինի հասնել դրան, որովհետեւ տեղային գիգանտիզմը անցել է առաջացած փուլ»:
Այս հիվանդությունը հայտնի է նաեւ ակրոմեգալիա անունով: Այն դրսեւորվում է օրգանիզմում աճի հորմոնի ավելորդ արտազատմամբ: Սովորական գիգանտիզմի դեպքում դա հանգեցնում է ամբողջ մարմնի մեծացման, իսկ տեղականի դեպքում` մարմնի որեւէ մասի ավելորդ աճի: Ամենից հաճախ դա վերաբերում է ձեռքի կամ ոտքի մատներին, բայց Բաբլուի դեպքում դա ազդել է ամբողջ ձեռքի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր