• Latest news

Գարեջուրը փրկո՞ւմ է Ալցհայմերի հիվանդությունից

31 մայիսի, 2016  23:39

Գարեջուրն օգնում է կանխարգելել Ալցհայմերի հիվանդությունը. ալկոհոլային խմիչքը դանդաղեցնում է ամիլոիդային թերթիկների կուտակումը: Նման եզրակացության են հանգել շվեդ եւ ֆինն գիտնականները: Սակայն ոչ այդ ազդեցության մեխանիզմը, ոչ խմիչքի կոնկրետ չափաբաժնի դերն առայժմ պարզ չէ: Այդ հայտնագործության մասին հայտնում է Alcoholism: Clinical and Experimental Research ամսագիրը, իսկ դրա մասին համառոտ պատմում է Popular Science-ը:

Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլային տարբեր խմիչքների օգտագործման եւ գլխուղեղում բետաամիլոիդների կուտակման միջեւ: Ընդհանուր առմամբ Ֆինլանդիայից 35-70 տարեկան   125 տղամարդ է հետազոտվել, որոնք մահացել են տարբեր պատճառներից: 

Գնահատվել է ալկոհոլի օգտագործումը  (հարցաթերթիկներով, որոնք լրացրել են մեռածների ազգականները), բետա-ամիլոիդների խտությունը (ուղեղի հատումների  միջոցով) եւ ապոլիպրոտեին E-ի չորրորդ իզոձեւի առկայությունը, որը Ալցհայմերի հիվանդության ռիսկի գենետիկ կարեւորագույն գործոն է    (մկանային հյուսվածքից վերցված ԴՆԹ-ի միջոցով):

Բետա-ամիլոիդների կուտակումը տարիքի հետ մեծացել է բոլոր հետազոտվողների մոտ, սակայն գարեջրի օգտագործումն էականորեն նվազեցրել է այն: Ոչ խմիչքի ծավալը, ոչ գինի եւ ալկոհոլային այլ խմիչքներ խմելու հակումը ամիլոիդային թերթիկների վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել