• Latest news

«Երիտասարդացման հրաշագործ հաբերը» վտանգավոր կողմնակի հետեւանքներ են ունենում

6 հունիսի, 2016  23:39

Շատերը ստերեոիդ DHEA հորմոնով հաբերը հրաշագործ երիտասարդացնող հաբեր են կոչում, որոնք այսօր կարելի է գնել արեւմտյան շատ դեղատներում: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ նման հաբերի ընդունումը հղի է առողջության համար բացասական հետեւանքներով: 

DHEA-ն (կամ դեհիդրոէպիանդրոստերոնը) իրենից ներկայացնում է պոլիֆունկցիոնալ ստերեոիդային հորմոն, որը ազդում են անդրոգեն ռեցեպտորների վրա:  Կենդանիների վրա հետազոտությունները ցույց են տվել, որ DHEA-ն նրանց պաշտպանում է ծերացման դեգեներատիվ հիվանդություններից եւ մեծացնում է կյանքի տեւողությունը: Որոշ գիտնականներ նույնիսկ սկսել են DHEA-ն բարձրաձայն կոչել «մնացած հորմոնների մայր» եւ «երիտասարդության էլիքսիր»:

Այսօր 50 տարեկանից մեծ կանայք մեծ հետաքրքրություն են դրսեւորում այդ հորմոնի նկատմամբ, որովհետեւ շատ են ուզում ավելի երիտասարդ եւ գեղեցիկ տեսք ունենալ: Մեր մարմնում հորմոնն արտադրվում է մակերիկամների կողմից, որոնք մարմնին կենսաբանական շինանյութ են ապահովում, ինչպես նաեւ մյուս հորմոնները, ներառյալ էստրոգենը եւ տեստոստերոնը պահում են «առողջ» մակարդակում:

Երբ մարդը  20 տարեկանից մի քիչ մեծ է, DHEA-ի մակարդակը նրա օրգանիզմում իր գագաթնակետին է հասնում: Սակայն տարիքի հետ այն սահուն նվազում է լիբիդոյի եւ էներգիայի մակարդակի հետ միասին: Հետազոտությունները ցույց են տվել, որ DHEA-ի ցուցանիշներն ավելի հեշտորեն են նվազում սթրեսի պայմաններում: 70 տարեկանում օրգանիզմում մնում է DHEA-ի գագաթնակետային մակարդակի ընդամենը   10 տոկոսը:

40 եւ ավելի տարիներ առաջ իրականացված հազարավոր հետազոտությունները ցույց են տվել, որ   DHEA-ով հաբերն ի վիճակի են մեր ոսկրերը պաշտպանել ջարդվածքներից, նվազեցնել ընդերային ճարպի մակարդակը, որը պարուրում է ներքին օրգանները, պաշտպանել ուղեղի բջիջները սթրեսի կորտիզոլ հորմոնի ավերիչ ազդեցությունից եւ մեծացնել ուրախության սերոտոնին հորմոնի քանակը դեպրեսիայի դեմ պայքարելու համար: DHEA-ն ամրապնդում է նաեւ իմունային համակարգը, խթանում է ծերացող մաշկի համար կոլագենի արտադրությունը եւ բարելավում է տրամադրությունը:

Սակայն այս հորմոնով հաբերն այնքան էլ անվտանգ չեն, պնդում են մասնագետները:

«Այս հաբերը բոլորովին էլ  հրաշագործ արտադրանք չեն, ասել է բժիշկ Դանիել Սիստերը Լոնդոնից: Եթե կոնկրետ մարդն իրոք DHEA-ի կարիք ունի, նման հաբերի ամենօրյա օգտագործման հետեւանքը կարող է բավականին էական լինել, բայց եթե նման պահանջ չկա, հետեւանքները ծանրագույն կլինեն: Սա հորմոնային լուրջ մթերք է, ոչ թե վիտամին»:

Մասնավորապես, նման դեղամիջոցի ընդունումը կարող է հորմոնային դիսբալանս առաջացնել, կարող է փոփոխել կանացի ձայնը եւ այն ավելի ցածր դարձնել, կարող է հանգեցնել մազաթափության, դեմքին մազերի աճի, ինչպես նաեւ «պատանեկան» պզուկների առաջացման: Ավելին, ռիսկ կա, որ դեղամիջովը ընդունումը, մեծացնելով օրգանիզմում տղամարդկային հորմոնների մասնաբաժինը, կարող է կնոջն ագրեսիվ դարձնել, չափից ավելի նյարդային եւ չար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել