• Latest news

Արդյոք դեղերի մեծածախ գների նվազումը կհանգեցնի դրանց էժանացմանը մանրածախ շուկայում

20 հունիսի, 2016  20:50

Այն բանից հետո, երբ «Վագա Ֆարմ» դեղ ներմուծող ընկերությունը նվազեցրել է մի շարք դեղերի մեծածախ գները, մնացած ներկրողները եւս նվազեցրել են գները իրենց մանրածախ հաճախորդներին չկորցնելու համար, հայտնել են NEWS.am Medicine-ի աղբյուրները: Հիշեցնենք, որ անցած շաբաթ նախ բոլոր ընկերություններն իջեցրին գները, հետո մյուսները բարձրացրեցին, իսկ «Վագա Ֆարմ»-ը պահպանեց իջեցված գները:

Փաստացիորեն ներմուծող ընկերությունների միջեւ ներկայումս լուրջ պայքար է ծավալվել մանրածախ առեւտրով զբաղվողների համար: Բայց կբերի դա արդյոք դեղերի մանրածախ գնի շոշափելի նվազման, թե դա ուղղակի շուկայի ներքին վերաձեւում կլինի, ահա թե որն է հիմնական հարցը:   

Ներմուծող ընկերությունների մեծամասնությունը նաեւ դեղատների ցանց ունի, բայց հիմնական եկամուտը նրանք ստանում են մեծածախ առեւտրից: Մեծածախ գների նվազմանը զուգահեռ նրանք կարող են փորձել անփոփոխ պահել մանրածախ գները, որպեսզի իրենց ցանցային դեղատների միջոցով մասնակիորեն փոխհատուցեն կորուստները:  

Արժե նշել, որ հանրապետությունում ընդհանուր առմամբ մոտ 1500 դեղատուն կա, դրանցից ցանցային է մոտ 350-ը: Ամենաշատ դեղատուն ունի «Ալֆա Ֆարմ» ընկերությունը, նրան հետեւում են «Նատալի Ֆարմ»-ը, «Գեդեոն Ռիխտեր»-ը, «36.6»-ը, «Վագա Ֆարմ»-ը եւ «Լեւոն եւ Լամարա»-ն:  Իհարկե նման դրվածքի պարագայում ցանցային դեղատները կարող են եղանակ ստեղծել, բայց շատ բան կախված կլինի նաեւ ոչ ցանցային դեղատների գնային քաղաքականությունից: Ուղղակի պետք է հասկանալ, որ ցանցային եւ ոչ ցանցային դեղատների տերերը անհավասար պայմաններում են: Մենք արդեն գրել ենք, որ մեծածախ գնի հավելագինը մոտ  40 տոկոս է կազմում, իսկ մանրածախինը` 15-20 տոկոս: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսի վերաբաշխում տեղի կունենա այդ հավելագներում: 

NEWS.am Medicine-ի խմբագրությունը որոշել է դեղատներում սեփական մոնիտորինգն անցկացնել եւ տեսնել, թե արդյոք մեծածախ գների նվազումն այժմ մանրածախ գների նվազման է հանգեցրել, ինչպես նաեւ հետեւել այն դինամիկային, որը տեղի կունենա 10-30 օրից, որովհետեւ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ դեղատներին հենց այդքան ժամանակ կարող է անհրաժեշտ լինել հին գնով ձեռք բերված դեղերի մնացորդից ազատվելու համար: 

Ներքոբերյալ աղյուսակում ներկայացված են մի շարք դեղերի մեծածախ գները մինչեւ գների նվազումը եւ հետո, ինչպես նաեւ մանրածախ գները վեց ցանցային եւ մեկ ոչ ցանցային դեղատանը: Հարցումն անցկացվել է հունիսի 19-20-ին: Գները ներկայացված են դրամով։

 

Դեղի անվանում

Մեծածախ գինը մինչեւ էժանացումը

Մեծածախ գինը էժանացումից հետո

Դ

ե

ղ

ա

տ

ն

եր

Գեդեոն Ռիխտեր

36.6

Նատալի Ֆարմ

Ալֆա Ֆարմ

Կոմիտաս 34

Լեոն եւ Լամարա

Վագա Ֆարմ

Picovit forte tabx30

2015

1555

2400

2400

2350

2350

_

2110

1630

Varfarin tab 2.5mgx100

2451

1418

2900

2700

3540

2860

3000

2560

1490

Dexalgin tacX10

2309

1838

2700

2600

2690

2700

2500

2450

1930

No-Spa forte tabX24

1326

1076

1400

1560

1550

_

1560

1410

1130

Konkor 5mg tabx50

3148

2675

3700

3650

3670

3670

3700

3300

2810

Salbutamol tab 4mgx25

1589

1334

1800

1880

_

1850

1800

1690

1400

Աղյուսակից երեւում է, որ «Վագա Ֆարմ» ընկերությունն արդեն իջեցրել է դեղերի գներն իր դեղատների ցանցում: Տեսնենք, թե ինչ կլինի տասն օրից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել