• Latest news

Ամռան արեւն ինչպես է ազդում ձեր լիբիդոյի վրա

23 հունիսի, 2016  23:44

Որոշ մարդիկ ամռան շոգին ոչինչ չեն ուզում անել, միայն` պառկել եւ հանգստանալ, իսկ մյուսների լիբիդոն արթնանում է, ինչը տեղի չի ունենում տարվա այլ եղանակների: Գիտնականները որոշել են պարզել, թե օդի ջերմաստիճանն ու տարվա եղանակներն ինչպես են ազդում լիբիդոյի վրա:  

Brigham and Women’s Hospital-ի (Բոսթոն) եւ Հարվարդի առողջապահության դպրոցի մասնագետները պարզել են, որ տաք ամիսներին մարդկանց մոտ սովորաբար աճում է սեքսի եւ սիրախաղի հանդեպ հետաքրքրությունը:  Հարցն այն է, որ արեւի լույսն ազդում է սերոտոնինի արտադրության վրա` նյարդափոխանցիչի, որը պատասխանատու է հաճույքի եւ երջանկության զգացողության համար:   Սերոտոնինի մակարդակի ավելացումը կարող է մեծացնել նաեւ լիբիդոն: Բացի այդ, տաք եղանակին մարդիկ ավելի քիչ են հագուստ կրում, ինչը մեծացնում է մարդու արտաքին սեռական գրավչությունը:  

Բացի այդ, գիտնականների խոսքով, ամռանը մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում փողոցում եւ անկախ այն բանից, թե ճշգրիտ ինչ ենք անում այնտեղ   (ընկերների հետ նստում ենք փողոցի սրճարանում, հեծանվով շրջում ենք, զբոսնում ենք քաղաքով), միեւնույն է` լիբիդոն բարձրանում է: Դա տեղի է ունենում ֆիզիկական ակտիվության ավելացման եւ մարդու մաշկի վրա արեւի ճառագայթների ազդեցության շնորհիվ, որոնք խթանում են արյան մեջ մելատոնինի մակարդակի նվազումը: Մելատոնինը հորմոն է, որն օրգանիզմում արտադրվում է օրվա մութ ժամերին: Այն բարձրացնում է քնատության աստիճանը, մարդուն քնի նախապատրաստելով: Որոշ ժամանակ առաջ պարզվել էր, որ մելատոնինը նվազեցնում է նաեւ սեքսի հանդեպ հետաքրքրությունը, այդ պատճառով ձմռան ամիսներին շատ մարդկանց մոտ լիբիդոն անկում է ապրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել