• Latest news

Գիտնականներն ահազանգ են հնչեցնում. գոնորեան կարող է անբուժելի դառնալ

28 հունիսի, 2016  10:41

Բրիտանացի բժիշկները վերջերս բախվել են գոնորեայով (սուսանակ) հիվանդի, որի հիվանդությունը չի բուժվում: Այդ հիվանդը տղամարդ է, որի անունը չի նշվում. նա վերջերս է վերադարձել Ճապոնիայից եւ նրա մոտ գոնորեա են հայտնաբերել` սեռական եղանակով փոխանցվող հիվանդություն:  

Ճապոնիայում այդ հիվանդը սեքսով է զբաղվել կնոջ հետ, որն այդ պահին բուժվում էր գոնորեայից. երեւում է, հենց այդ ժամանակ էլ  նա վարակվել է: Վերադառնալուց մի քանի օր անց, նրա մոտ «ուրոգենիտալ ախտանիշներ» են սկսվել, որոնց պատճառով նա բժշկի է դիմել:

Մեծ Բրիտանիայում հիվանդը բուժում է ստացել հակաբիոտիկների համադրման միջոցով, սակայն  բուժումից հետո անալիզները ցույց են տվել, որ հիվանդությունը չի նահանջել, այն մնացել է նրա կոկորդում: Տագնապած բժիշկները ստիպված են եղել կրկնապատկել դեղի չափաբաժինը, եւ միայն 3 ամիս անց գոնորեան, թվում է, թե նահանջել է: Այս պատմության մասին հաղորդում է գիտական  New England Journal of Medicine ամսագիրը եւ հոդվածի հեղինակները պնդում են, որ այդ դեպքն ակնառու կերպով ցույց է տալիս, որ վարակները գնալով ավելի «համառ» են դառնում:

Նշենք, որ քլամիդիոզից հետո գոնորեան սեռական եղանակով փոխանցվող երկրորդ ամենատարածված բակտերիալ հիվանդությունն է համարվում: Գոնորեան բուժման հանդեպ կայունություն է ձեռք բերում այն ժամանակ, երբ այն առաջացրած միկրոօրգանիզմները հակաբիոտիկների հանդեպ կայուն են դառնում: Իսկ եթե այդ մանրէները կորցնեն զգայունությունը բոլոր հակաբիոտիկների հանդեպ, դրանց առաջացրած հիվանդություններն անհնար կլինի բուժել եւ դա կհանգեցնի այսպես կոչված հակաբիոտիկների ժամանակաշրջանի ավարտին, երբ ամենասովորական վարակները հարյուր հազարավոր մարդկանց կսպանեն: 

Բրիտանացի բժիշկների խոսքով, վերջին տարիներին գնալով ավելանում են գոնորեայի գենիտալ եւ օրալ տեսակներով այն հիվանդները, որոնց հիվանդությունը ստանդարտ եղանակով չի բուժվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել