• Latest news

Ովքե՞ր են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի խմբում

28 հունիսի, 2016  17:25

Մարդկանց ինչ խմբեր պետք է կանոնավորապես ստուգեն սիրտը եւ մտածեն սրտանոթային հիվանդությունների կանխարգելման մասին, նույնիսկ որեւէ տագնապալի ախտանիշի բացակայության դեպքում: Այդ հարցին լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է սրտաբան Ալբերտ Զորաբյանը: 

Մասնագետի խոսքով, սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները տարբեր են լինում. որոշների վրա մարդը կարող է ազդել, մյուսների վրա` ոչ: Ռիսկի կարեւորագույն գործոններից մեկը, որոնց վրա մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել, ժառանգականությունն է. եթե մարդը ժառանգական կանխատրամադրվածություն ունի եւ եթե նրա կենսակերպը չի նպաստում սրտի առողջության պահպանմանը, մեծ է հավանականությունը, որ մի օր նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ կսկսվեն: Այդ պատճառով եթե Ձեր ընտանիքում սրտանոթային հիվանդությունների դեպքեր են եղել,  ուղեղի եւ սրտի կաթվածներ, գուցե արժե սեփական սրտի մասին ավելի վաղ մտածել, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այն առողջ է եւ ամուր:

Կենսակերպը ռիսկի մեկ այլ կարեւոր գործոն է, որը, ի տարբերություն նախորդի, արդեն ամբողջությամբ կախված է հենց մարդուց. այն մարդիկ, որոնք ծխում են, չարաշահում են ալկոհոլային խմիչքները, անհամեմատ ավելի հաճախ են բախվում    սրտի հիվանդությունների, քան նրանք, ովքեր առողջ ապրելակերպ են վարում: Հենց այդ պատճառով մասնագետներն այն  մարդկանց, որոնք վնասակար սովորույթներ ունեն, խորհուրդ են տալիս նախապես մտածել սրտի հիվանդությունների կանխարգելման մասին: 

Շաքարային դիաբետի, հիպերտոնիայի եւ խոլեստերինի բարձր մակարդակի առկայությունը մեծացնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ պատճառով նման հիվանդություններ ունեցող մարդկանց եւս խորհուրդ է տրվում կանխարգելման նպատակով ստուգել սիրտը: 

Տարիքը ռիսկի ոչ պակաս կարեւոր գործոն է, նշել է մասնագետը. 45 տարեկանից մեծ տղամարդկանց եւ 55 տարեկանից մեծ կանանց եւս խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ստուգել սիրտը, ինչպես նաեւ ստուգել դիաբետի, հիպերտոնիայի եւ բարձր խոլեստերինի առկայությունը: Այդ հիվանդություններն ավելի վաղ ի հայտ բերելը կօգնի արդյունավետորեն վերահսկել դրանք` թույլ չտալով առողջությանը լուրջ վնաս հասցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել