• Latest news

Օձի խայթոցի դեպքերն ավելացել են, արդեն գրանցվել է 44 դեպք

1 հուլիսի, 2016  12:42

Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք:

Առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine -ին հայտնում են, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 39 դեպք:

Տուժածներից 7-ը դիմել են Երեւանի բժշկական կազմակերպություններ, իսկ 36-ը`մարզային: Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 11, մյուս մարզերում հետեւյալ պատկերն է. Արագածոտն` 10, Արարատ` 5, Շիրակ` 4, Սյունիք` 4, Կոտայք` 2, Վայոցձոր` 1: Նշենք, որ տուժածներից 29-ին ներարկվել է հակաթույն, իսկմնացած 15-ի դեպքում բժշկական ցուցումչիեղել:

«Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, իսկ 2015 թվականին` մարտի 3-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել