• Latest news

Հակաբեղմնավորիչ օղակներ՝ պաշտպանություն հղիությունից եւ ՄԻԱՎ-ից

10 մարտի, 2014  15:51

Ամերիկյան Հյուսիս-արեւմտյան համալսարանի հետազոտողները նոր ներհեշտոցային օղակ են ստեղծել, որն օգնում է կանխել հղիությունը՝ արտազատելով հակառետրովիրուսային դեղամիջոցների փոքր չափաբաժինները, ինչը նվազեցնում է ՄԻԱՎ-ով եւ հերպեսով վարակվելու ռիսկը:

Հյուսիս-արեւմտյան համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտության եւ մանկաբարձության ու գինեկոլոգիայի ասպիրանտ-պրոֆեսոր Պատրիկ Կայզերը օղակը մշակել է կանանց միաժամանակ հղիությունից, եւ հիվանդություններից առավել հարմար պաշտպանություն ապահովելու համար, տեղեկացնում է Fox News-ը։ 

Կայզերն ու նրա թիմը 5 տարի են ծախսել երկու դյույմանոց (5 սմ) օղակի ստեղծման համար, որն արտազատում է  levonorgestrel հակաբեղմնավորիչ դեղը եւ ՄԻԱՎ-ի դեմ ստանդարտ հակառետրովիրուսային դեղամիջոցը, երբ այն տեղադրում են հեշտոցի մեջ: Կանայք ինքնուրույն կարող են դնել սարքը ու հանել այն 90 օրը մեկ՝ մաքրելու համար:

Հետազոտողներն օղակը փորձարկել են կենդանիների վրա եւ պատրաստվում են սարքի հաստատման համար դիմել ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղերի վերահսկման հարցերով ծառայությանը (FDA)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել