• Latest news

Չինուհու հղիությունը 17 ամիս է տեւում

18 օգոստոսի, 2016  13:48

Չինական Հուան նահանգի բնակչուհին Գինեսի ռեկորդ է սահմանել հղիության ժամկետի առումով, որն արդեն   17 ամիս է տեւում, հայտնում է People`s Daily-ն:

Հաղորդվում է, որ Վան Շին հղիացել է դեռեւս անցյալ տարվա փետրվարին: Բժիշկները կանխատեսել են, որ ծննդաբերությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, սակայն երեխան չի շտապել լույս աշխարհ գալ:  

Անհանգստացած կինը սկսել է հետազոտման համար ամեն 7-10 օրը մեկ հիվանդանոց գնալ: Բժիշկները բացառել են հղիության 14-րդ ամսում կեսարյան հատում անցկացնելու հնարավորությունը, որովհետեւ երեխան, նրանց խոսքով, դեռեւս բավականաչափ զարգացած չէր, գրում է թերթը: 

«Փորձագետներն ասում են, որ որոշ կանայք ծննդաբերում են հղիության 13-րդ ամսից հետո, բայց ոչ մի դեպքում` 17-րդից: Նրանք չեն կարող բացատրել պատճառը», — կնոջ ամուսնուն է մեջբերում թերթը:

Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ ապագա մոր առողջական վիճակը լավ է: Նրա խոսքով, իրեն կվիրահատեն 18-րդ ամսում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել