• Latest news

Մորֆինի անվտանգ փոխարինիչ է հայտնաբերվել

18 օգոստոսի, 2016  14:56

Ցավազրկող դեղամիջոց է մշակվել, որն արդյունավետության աստիճանով չի զիջում մորֆինին: Միաժամանակ այն հիմնված չէ օպիոիդ բաղադրիչների վրա, նշանակում է` թմրանյութային կախվածություն չի առաջացնում եւ չի ճնշում շնչառությունը: 

Մորֆինը եւ օպիոիդների հիման վրա այլ դեղամիջոցները հզոր եւ արդյունավետ ցավազրկողներ են, սակայն բժիշկները վախենում են դրանք լայնորեն օգտագործել, որովհետեւ հիվանդների մոտ բազմակի օգտագործումից հետո կարող է թմրանյութային կախվածություն առաջանալ: Դեղագործական ինդուստրիան շարունակում է ոչ թմրանյութային ցավազրկողներ փնտրել, որոնք կկրկնեին մորֆինի հզոր ազդեցությունը, առանց նման կողմնակի հետեւանքների:   

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի խումբը հայտնաբերել է, որ պայմանական PZM21 անվանումով դեղամիջոցն արգելափակում է ցավը` միանալով մոլեկուլյար ռեցեպտորների այն նույն  «փոխարկիչներին», որոնք մորֆինի ազդեցությանն են ենթարկվում: Միաժամանակ դեղամիջոցը այնպիսի մահացու վտանգավոր կողմնակի հետեւանքներ չի ունենում, ինչպես մորֆինը եւ դա հատկապես վերաբերում է  շնչառական գործունեության ճնշմանը:  Գիտնականները համոզված են, որ դեղամիջոցը հազիվ թե թմրանյութային կախվածություն առաջացնի, որովհետեւ օպիատների վրա չէ հիմնված:  

Եթե դեղամիջոցի լիարժեք կլինիկական հետազոտությունները հաջողությամբ ավարտվեն, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ցավի մակարդակն իջեցնող նոր դեղամիջոցներ կստանան: Դա նաեւ բարենպաստ կազդի օպիոիդ ցավազրկողներից դեղային կախվածության համաճարակի վրա, որը դիտարկվում է ԱՄՆ-ում, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում:  

Մորֆինը սինթեզվել է XIX դարում եւ  հեղափոխություն է առաջացրել բժշկության եւ վիրաբուժության մեջ` բժիշկներին թույլ տալով իրոք ցավազրկել հիվանդներին:  Սակայն դեղամիջոցը կտրուկ ճնշում է շնչառությունը եւ կարող է նույնիսկ սպանել մարդուն, եթե բժիշկը սխալ չափաբաժին ընտրի: Բացի այդ, դեղամիջոցն ուժեղ կախվածություն է առաջացնում:  Հենց այդ պատճառով գիտությունը տասնյակ տարիների ընթացքում շարունակում է  անվտանգ այլընտրանքներ փնտրել: Հզորագույն համակարգչային ծրագիր է օգտագործվել, որը  միլիոնավոր դեղամիջոցների  տարբեր կոնֆիգուրացիաներ է նմանակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել