• Latest news

Մարդու ուղեղում առատաձեռնության կենտրոն են հայտնաբերել

18 օգոստոսի, 2016  16:18

Օքսֆորդի համալսարանի (Oxford University) եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի  (University College London) գիտնականները ճանաչել են ուղեղի այն հատվածը, որը մարդկանց օգնում է սովորել, թե ինչ է պետք անել, որ ուրիշների համար լավ լինի: Այդ բացահայտումը կարող է օգնել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այնպիսի վիճակներում, ինչպիսին հոգեգարությունն է, որի ժամանակ մարդիկ  ծայրաստիճան հակասոցիալական  պահվածք են դրսեւորում: 

Գիտնականների խումբը գլխավորել է Պատրիսիա Լոկվուդը (Dr Patricia Lockwood), որը պարզաբանել է, որ պրոսոցիալական պահվածքը, երբ մարդիկ ջանում են ուրիշներին օգուտ տալ, մարդկային փոխհարաբերությունների հիմնարար ասպեկտ է եւ անհրաժեշտ է այն բանի համար, որ հասարակությունը համերաշխ լինի, բայց  մինչ այժմ հայտնի չէ, թե ինչպես եւ ինչու են մարդիկ ինչ-որ բան անում ուրիշների համար: Չնայած մարդիկ սովորաբար հակված են սոցիալամետ պահվածքի, մեծ տարբերություն կա նրա մեջ, թե  այդ պահվածքը որքանով ուժգնորեն է դրսեւորվում կոնկրետ անհատից կախված:  

Կամավորներին առաջարկել են նայել որոշակի խորհրդանիշների եւ մտածել, թե դրանցից որոնք կարող են առավելագույն օգուտ բերել իրենց կամ ուրիշ մեկին:  Մարդիկ այդ որոշումները կայացրել են` զուգահեռաբար մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անցնելով:  Պարզվել է, որ նախ` մարդիկ անհամեմատ ավելի արագ են հասկանում, թե ինչպես կարող են իրենք օգուտ քաղել, քան` ինչպես որեւէ օգտակար բան անել ուրիշների համար: Երկրորդ`   բոլոր դեպքերում, երբ հետազոտության մասնակիցները մտածել են այլ մարդկանց մասին, ակտիվացել է ուղեղի խստորեն որոշակի հատված` դիմային գոտիական կեղեւը: Այդպիսով` հետազոտողների խոսքով, հենց այդ հատվածն է պատասխանատվություն կրում պրոսոցիալական պահվածքի համար:  

Նախագծի ղեկավարը նաեւ հավելել է, որ ուղեղի այդ հատվածը մարդկանց մոտ տարբեր ինտենսիվությամբ է աշխատել եւ այն կամավորները, որոնք հաղորդել են, որ իրենք էմպատիայի բարձր մակարդակ ունեն, ավելի բարձր արդյունքներ են ցուցադրել, քան մյուսները: Այդ գործընթացների ընկալումը, նշել է Պատրիսիա  Լոկվուդը, հնարավորություն կտա պարզել, թե ճշգրիտ ինչն է սխալ գնում հոգեկան խանգարումներով տառապող մարդկանց ուղեղում,  որոնք բնորոշվում են շրջապատի հանդեպ արհամարհական վերաբերմունքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել