• Latest news

Մարդկանց MERS կորոնավիրուսով իսկապես ուղտերն են վարակել

20 օգոստոսի, 2016  13:41

Հետազոտողները հաստատել են, որ մարդկանց շրջանում տարածված HCoV-229E շնչառական վիրուսը մարդուն ուղտից է փոխանցվել:

Բեռնի (Շվեյցարիա) եւ Բոննի (Գերմանիա) գիտնականներ Ֆոլքեր Թիլը եւ Քրիստիան Դորսթենը հետազոտել են գրեթե հազար ուղտերի՝ կորոնավիրուսների ընտանիքի վիրուսների ուղղությամբ:

Պարզվել է, որ այդ կենդանիները ոչ միայն այն վիրուսի աղբյուրն են, որը մարդկանց մոտ մրսածություն է առաջացնում, այլեւ սարսափելի MERS վիրուսի:

Ժամանակակից գիտությանը հայտնի է մարդու համար վտանգավոր 4 կորոնավիրուս: Դրանք հայտնի են նաեւ ռինովիրուս անունով եւ պատասխանատու են ընդհանուր մրսածության համար: Որպես կանոն, այս վիրուսները մարդկանց համար անվնաս են:

Սակայն ուղտերը համարվում են նաեւ HCoV-229Е-ի աղբյուր, որը 4 կորոնավիրուսներից մեկն է: Այն նաեւ կոչում են Մերձավորարեւելյան շնչառական ախտանիշ: Ներկա պահին այդ հիվանդության բուժում կամ դեղեր չկան: Վարակվելիս մարդու ապաքինվելու հավանականությունը կախված է նրա օրգանիզմի վիճակից եւ վիրուսը ինքնուրույն դիմակայելու նրա իմունիտետից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել